Այց Քաջարանի մշակույթի պալատի գրադարան

Հուլիսի 19–ին #Սյունիքի_մարզային_գրադարան‘ի աշխատակիցներն այցելեցին Քաջարանի մշակույթի պալատի գրադարան։ Իրինա Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին և ծանոթացան մշակութային օջախի յուրաքանչյուր անկյան հետ։ ՍՄԳ–ի աշխատակիցները մեծ տպավորություններով և ոգևորված վերադարձան՝ համագործակցելու ակնկալիքով։Տնօրենությունը դատարկաձեռն չճանապարհեց և ՍՄԳ–ին նվիրեց Սոս Դավթյանի վերջերս լույս տեսած «Հանքաշխարհի լեգենդը» գիրքը, որին առանձին կանդրադառնանք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։