Ստորաբաժանումներ

Բաժիններ
Գրադարանն ունի 8 բաժիններ և Ամերիկյան անկյուն՝ սպասարկման բաժին, մանկական բաժին, արվեստի բաժին, գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման և պահպանման բաժին, մատենագիտական տեղեկատվության բաժին, գրադարանային գործի ավտոմատացման էլեկտրոնային տեղեկատվության և սպասարկման բաժին, գրադարանային հավաքածուի համալրման և մշակման բաժին և տնտեսական բաժին։
Սպասարկման բաժին
Բաժինը իրականացնում է ընթերցողների գրանցումը և հաշվառումը: Ամեն տարի, հունվարի 1-ից կատարվում է ընթերցողների վերահաշվառում, որի ժամանակ լրացումներ են արվում անհատական ընթերցողի գրանցման քարտում, ընթերցողի ֆորմուլյարի վրա նշվում է նոր համարը եւ վերահաշվառման ամսաթիվը:
Սպասարկման բաժինն ունի իր առանձին գրքային հավաքածուն, որը պարբերաբար համալրվում է արդիական գրականությամբ։ Բաժինը աշխատանք է ծավալում տարբեր խմբերի ընթերցողների հետ։ Հիմնական գործառույթը գրադարան-ընթերցող կապի ապահովումն է։ Բաժինը կազմակերպում և անցկացնում է բազմաբնույթ միջոցառումներ՝ գրքի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների, արվեստագետների և նշանավոր մարդկանց հետ, ինչպես նաև՝ ցուցահանդեսներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, հոբելյանական միջոցառումներ։
Մանկական բաժին
Մանկական բաժինն իրականացնում է շերտավորված սպասարկում՝ ըստ տարիքային խմբերի․ նախադպրոցական տարիք, կրտսեր տարիք, դպրոցական միջին տարիք, դպրոցական բարձր տարիք։ Սպասարկումն իրականացվում է անհատական և խմբային մեթոդներով։ Կազմակերպվում են ուսուցողական բնույթի թեմատիկ միջոցառումներ՝ խաղեր, մանկական գեղարվեստական ֆիլմերի, մուլտֆիլմերի դիտում, հեքիաթների ունկնդրում, գրքերի ցուցահանդեսներ, , նաև ստեղծագործական ցուցահանդեսներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, ինտելեկտուալ մրցույթներ, խաղ-վիկտորինա,գրքի, ֆիլմի քննարկում։
Սպասարկման և մանկական բաժիններում ապահովված է ընթերցողների ազատ մուտքը գրապահոցներ (բաց դարակային համակարգ), որտեղ վերջիններս իրենց ճաշակին և նախասիրություններին համապատասխան գրքեր ընտրելու հնարավորություն ունեն։ Բաժիններում աշխատում են փորձառու մասնագետներ, որոնք օգնում են ընթերցողներին գրքեր ընտրել, օգտվել քարտարաններից, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն ստանալ։

Արվեստի բաժին
Արվեստի բաժնի առանձնահատկությունը կայանում է ընթերցողների գեղագիտական դաստիարակությանը նպաստող գրականության ներկայացումը:
Բաժնի աշխատակցի անմիջական աշխատանքային պարտականություններն են՝

1.Ապահովել որակյալ ծառայություն բաժնից օգտվողների համար՝ առաջնային համարելով ռազմահայրենասիրական դաստիարակությունը:
2.Արմատավորել խորը պատասխանատվություն մեր ազգի մշակութային արժեքների նկատմամբ:
3.Իրականացնել գրադարանային հավաքածուի հաշվառման, պահպանման և վերականգնման աշխատանքներ:
4.Նոր քարտարանների ստեղծում և գործող քարտարանների համալրում:
5.Տարաբնույթ միջոցառումների կազմակերպում
6.Ֆիզիկական և իրավաբանական անձանց ծանոթացում բաժնի ծառայություններից օգտվելու մասին:
7.Գրքի վերադարձման ժամկետը սահմանել 15 օր:
8.Տրամադրել տեղեկատվություն գրադարակներից և այլ տեղեկատու-մատենագիտական աղբյուրներից օգտվելու կանոնների վերաբերյալ: տրամադրել նաև բանավոր և գրավոր տեղեկանքներ:
9.Գրքերի և այլ տպագիր նյութերի հաշվառում և գրանցում:
10.Պլանների և հաշվետվությունների կազմում:
11.Աշխատանքի վայրում պահպանել աշխատանքային անվտանգության հակահրդեհային և սանիտարական կանոնները:
12.Ներկայացնել տեղեկատվություն ամենամյա կատարած աշխատանքի վերաբերյալ:


Գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման և պահպանման բաժին
Սյունիքի մարզային գրադարանի կարևորագույն բաժիններից մեկն է գրադարանային հավաքածուի կազմակերպման և օգտագործման բաժինը: Բաժինն ունի առանձին հարուստ ու բազմաբովանդակ հավաքածու, որը սիստեմատիկորեն համալրվում է արդիական գրականությամբ։ Բաժինը կազմակերպում է սպասարկում ներհամակարգային բաժնույթով և միջգրադարանային աբոնոմենտի միջոցով:
Աշխատանքներ է տանում գրքափոխանակության ֆոնդի համալրման և օգտագործման հանձնելու ուղղությամբ:
Կազմում է թեմատիկ հավաքածուներ և տրամադրում համայնքային գրադարաններին:
Գրքափոխանակման ֆոնդից և նվիրաբերված գրականությունից գրքեր է հատկացնում տարածաշրջանի զորամասերին և սահմանամերձ համայնքների գրադարաններին: Ուսումնասիրում է միասնական ֆոնդի կազմն ու օգտագործումը՝ հայտնաբերելով հնացած, մաշված, քիչ օգտագործվող գրականությունը եւ կազմում է համապատասխան ակտեր: Ընդհանուր ընթերցասրահի, աբոնեմենտի, արվեստի և մանկական բաժնի հետ համատեղ նպաստում է նոր ընթերցողների ներգրավմանը եւ տարածաշրջանի ընթերցողների սպասարկմանը:
Մատենագիտական տեղեկատվության բաժին
Բաժնի հիմնական խնդիրն է ընթերցողական բոլոր խմբերին մատենագիտական տեղեկատվությամբ ապահովելը։ Բաժինը վարում է թեմատիկ ( «Covid-19», «Հայոց մեծ եղեռն-105», «Արցախյան երկրորդ պատերազմ», «Բանականության սահմանից այն կողմ»,«ՀՀ Ազգային հերոսներ», «Ապրիլյան հերոսներ»,«Թավշյա հեղափոխություն» և այլ հանձնարարական քարտարաններ, հոբելյանական տարեդարձերին և տարելիցներին նվիրված ամսագրային, լրագրային քարտարան, որ պարբերաբար համալրվում է նոր նյութերով, ինչպես նաև «Սյունիքի մարզը գրքերում և մամուլում», «Կապանա տուն» Կապանի և տարածաշրջանի գյուղերի մասին երկրագիտական քարտարաններ: Բաժինը կազմում է թեմատիկ հիշարժան տարեթվերին նվիրված հանձնարարական ցանկեր։ Վարում է Երկրագիտական քարտարան, որը հանդիսանում է Սյունիքի մարզին նվիրված բոլոր տպագիր երկերի մասին տեղեկությունների ամենաամբողջական աղբյուրը։ Քարտարանում ընդգրկված են Սյունիքի մարզի բոլոր բնակավայրերի մասին տեղեկություններ։ Գրադարանի Facebook-յան էջում նշվում է «Այսօր հիշում ենք»,«Այսօր նշում ենք» խորագրով Սյունիքի մարզի նշանավոր և ավանդ ունեցող մարդկանց մասին տվյալներ:
«Библиотеки-свидетели Победы»,«Victory.libfl.ru» նախագծի շրջանակներում, Ազգային գրադարանի հետ համատեղ իրականացնում է աշխատանքներ, որը միջազգային ռեսուրս է բաց մուտքով և ղեկավարվում ու կոորդինացվում է Ռուսաստանի Ի. Ռուդենկոյի անվան արտասահմանյան գրականության պետական գրադարանի կողմից:

Գրադարանային հավաքածուի համալրման և մշակման բաժին
Բաժնի հիմնական խնդիրը գրադարանային հավաքածուների համալրման ապահովումն է։ Համալրումն իրականացվում է հաշվի առնելով ընթերցողների նախասիրություններն ու հետաքրքրությունները, նրանց ներկայացրած պահանջարկն ու գրադարանի մերժումները։ Ապահովում է այբբենական, կարգային և համահավաք քարտարանների ստեղծումը, իրականացնում է նոր ստացված գրականության տեխնիկական մշակումը, կատարում է գրքերի առանձնակի հաշվառում։ Բաժնի ամենօրյա աշխատանքի կարևոր մաս է կազմում ընթերցողական պահանջարկի ուսումնասիրումը։
Համալրման և մշակման բաժինը պլանավորում է հետևյալ աշխատանքները.

  1. Բաժնի աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում:
  2. Աշխատանքների բաշխում բաժնի աշխատղների միջև:
  3. Համալրում, մշակում, բաշխում և առաքում:
  4. Համալրում նվիրատվության կարգով:
  5. Կորցրած գրքի փոխարինում համարժեք գրքով:
  6. Հաշվետվությունների պատրաստում:
  7. Գրքի և հրատարակչության գործի կենտրոնի կողմից ստացված գրականության համալրում և բաշխում մարզի համայնքային գրադարաններին:
  8. Փոխհամաձայնեցված աշխատանքների ապահովում:

Գրադարանային գործընթացների, ավտոմատացման և թվայնացման բաժին
Բաժինը մասնակցում է հայաստանյան գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակի ստեղծման աշխատանքներին։ Հայաստանյան գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակը տեղեկություն է տալիս ոչ միայն Սյունիքի մարզային գրադարանի, այլև ՀՀ խոշոր գրադարանների գրքային հավաքածուների մասին՝ ընդլայնելով ավանդական գրադարանային հավաքածուների հասանելիությունը։ Բաժինը, Ազգային գրադարանի հետ համագործակցելով, զբաղվում է հայ պարբերական մամուլի թվայնացման աշխատանքներով PHOTOSHOP ծրագրով:
Էլեկտրոնային գրացուցակի ստեղծում KOHA ծրագրով:

Տնտեսական բաժին
. համակարգում և ուղղորդում է տնտեսական մասի աշխատանքները, հսկողություն է իրականացնում տնտեսական մասի աշխատողների աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ
. կազմակերպում և ապահովում է գրադարանի լուսավորության, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, ջեռուցման և օդափոխության աշխատանքները
.մասնակցում է տնտեսական ծախսերի նախահաշվարկների կազմման աշխատանքներին
. բաշխում է բաժնի աշխատողների միջև մաքրման, հավաքման, նորոգման աշխատանքներ
. պահպանում է հակահրդեհային անվտանգության և սանիտարական կանոնները

Ամերիկյան անկյուն
Կապանի ամերիկյան անկյունը գործում է 2007 թ. հուլիսի 6-ից: Այն փոխհամագործակցության ծրագիր է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի և Սյունիքի մարզային գրադարանի միջև: Անկյան ծառայություններն անվճար են և այն բաց է հանրության համար: Հավաքածուն հիմնականում համալրված է հայ-ամերիկյան համագործակցությանը միտված կրթական, մշակութային և բիզնես ռեսուրսներով: Անկյունը հարուստ է գրքերի, DVD-ների և աուդիոգրքերի մեծ տեսականիով, ինչպես նաև TOEFL և այլ անգլերեն գրքերի հավաքածուներով: Հիմնական ծառայությունների մատուցումից բացի Կապանի ամերիկյան անկյունը կազմակերպում է դասախոսություններ, սեմինարներ, ցուցահանդեսներ, ամերիկյան ֆիլմերի ցուցադրություններ: Այստեղ կան գրքեր և գրքույկներ, ամերիկյան հանդեսներ և տեսաֆիլմեր անգլերեն, հայերեն և ռուսերեն: Ներկայումս աշխարհում գործող ավելի քան 478 ամերիկյան անկյունների ցանցը ԱՄՆ պետդեպարտամենտի և այդ անկյունները հյուրընկալող տեղական կազմակերպությունների համագործակցության արդյունք է: Կապանի ամերիկյան անկյունը օգտվողներին տրամադրում է հյուրընկալ միջավայր և որակյալ ծառայություններ: Կրթական, հետազոտական և ճանաչողական ռեսուրսների որոնման համար տրամադրվող անվճար Ինտերնետը հանրությանը մատուցվող մեկ այլ արժեքավոր ծառայություն է: Ամերիկյան անկյունը համագործակցում է նաև տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, որի արդյունքում անկյունում գրեթե մշտապես կարող եք հանդիպել լեզվակիր կամավորների, ովքեր վարում են ակումբներ, դասընթացներ և պատասխանում անգլերեն լեզվին և ամերիկյան մշակույթին ու կենսակերպին վերաբերող ցանկացած հարցի:
Անկյունը հագեցած է նորագույն սարքավորումներով և խաղերով, որոնք օգնում են ավելի արդյունավետ կազմակերպել միջոցառումներն ու դասընթացները: Դուք կարող եք դիտել Կապանի Ամերիկյան անկյան ֆեյսբուքյան էջը