Սերգեյ Ջհանգիրյան «­Կա­պա­նի ձե­ռագ­րերն ու գրչօ­ջախ­նե­րը»

Կա­պա­նը՝ որ­պես գրչօ­ջախ, ա­ռա­ջին ան­գամ ներ­կա­յաց­վում է սույն գրքում։ Աշ­խա­տութ­յու­նը նվիր­ված է Ս­յու­նի­քի միջ­նա­դար­յան գրչութ­յան կյան­քում յու­րա­հա­տուկ դեր ու ար­ժեք ու­նե­ցող գրչօ­ջախ­նե­րին և հի­շա­տա­կա­րան­նե­րին։ Կա­պա­նում գրի առն­ված հա­յե­րեն հի­շա­տա­կա­րան­նե­րի յու­րա­հատ­կութ­յու­նը, մա­տե­նագ­րա­կան և գե­ղար­վես­տա­կան ար­ժե­քը քննվում են բնա­կա­վայ­րե­րի պատ­մա­կան, տե­ղադ­րա­կան, ժո­ղովր­դագ­րա­կան, տե­ղան­վա­նա­կան հար­ցե­րի զու­գոր­դութ­յամբ։ Ձե­ռա­գիր հի­շա­տա­կա­րան­նե­րի, ար­խի­վա­յին, մա­տե­նագ­րա­կան, ժողովրդագրական և­ այլ նյու­թե­րի հա­մակց­մամբ նկա­րագր­վում են միջ­նա­դար­յան Ս­յու­նի­քի կա­պան­յան գրչօ­ջախ­նե­րը։ Գիր­քը նա­խա­տես­ված է հա­յա­գի­տութ­յամբ զբաղ­վող և­ ընդ­հան­րա­պես հայ­րե­նա­գի­տութ­յամբ հե­տաքրքր­ված ան­ձանց հա­մար։

«­Կա­պա­նի ձե­ռագ­րերն ու գրչօ­ջախ­նե­րը» գիր­քը հե­ղի­նա­կի երկ­րորդ աշ­խա­տութ­յունն է:

Աշ­խա­տան­քը լրաց­նում է հայ­կա­կան գրչօ­ջախ­նե­րի պատ­մութ­յան սյու­նիք­յան մա­սը։ ­Հայ­կա­կան միջ­նա­դա­րի գրչաշ­խար­հում լայն տա­րա­ծում ու­նե­ցած հի­շա­տա­կա­րա­նագ­րութ­յան կա­պան­յան հատ­վա­ծը երբ­ևէ ու­սում­նա­սի­րութ­յան չի ար­ժա­նա­ցել, և ­հենց այս բացն է լրաց­վում՝ ոչ միայն ձե­ռա­գիր հի­շա­տա­կա­րան­նե­րի ու գրչօ­ջախ­նե­րի  բա­ցա­հայտ­ման ու արժ­ևոր­ման, այլև միջ­նա­դար­յան Ս­յու­նի­քի գի­տակր­թա­կան ծաղ­կուն կյանքի փաստագրման նպա­տա­կով։

Իսկ հա­յա­գի­տութ­յա­նը և­ այն կրող սե­րունդ­նե­րին ի՛նչ է տա­լու հա­յոց պատ­մա­քա­ղա­քա­կան վայ­րի­վե­րում­նե­րի, Ս­յու­նի­քին և Ար­ցա­խին պա­տու­հա­սած օ­տա­րա­շունչ օ­րե­րում ա­րար­ված  «­Կա­պա­նի ձե­ռագ­րերն ու գրչօ­ջախ­նե­րը» գիր­քը։  ­Տա­րա­ծաշր­ջա­նի՝ Ս­յու­նի­քի և ­Փոքր Ս­յու­նի­քի (Ար­ցա­խի) հայ­կա­կա­նութ­յունը երկ­բա­յե­լի չէ․ սա է գրքի գա­ղա­փա­րա­կան ու­ղե­ծի­րը, որն ընդգծ­վում է աշ­խա­տութ­յան ձե­ռագ­րա­կան հի­շա­տա­կա­րան­նե­րում և ն­րանց մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րում, գրչա­կենտ­րոն­նե­րի եր­բեմ­նի կյան­քի և ­գո­յութ­յան նկա­րագ­րութ­յուն­նե­րում։ Ա­յո՛, միջ­նա­դար­յան Ս­յու­նի­քում կրթության լույ­սը, պե­տա­կա­նութ­յուն ունենալու հույ­սը փայ­փայ­վել է գրչօ­ջախ­նե­րում և ն­րանց ջա­հա­կիր մշակ­նե­րի անսասան հա­վատ­քում։ Ան­ցել են ժա­մա­նակ­ներ, ազ­գա­յի­նի ու­րա­ցութ­յունն էլ ան­ժա­մա­նակ ա­հագ­նա­ցել է, սա­կայն դեռ թարմ են խու­նա­ցած մա­գա­ղաթ­նե­րի «հի­շեց­նե­լու և ­հիշ­վե­լու» ա­ղերսանք­նե­րը․ պահ­պան­վել են հա­յահունչ բառն ու զար­դը, խոհն ու ա­ղոթ­քը․ այս ա­մե­նի վեր­հա­նու­մը ար­խի­վա­յին մի­ջա­վայ­րից, դրա գի­տա­կան վեր­լու­ծութ­յու­նը հե­ղի­նա­կին ու նրա աշ­խա­տան­քը դարձ­նե­լու են «­Ծեռս գնայ ի հողն մա­շի, գիրս մնա ի վե­րայ երկ­րի» (­Խա­չա­տուր ե­րեց, ­Տան­ձա­վեր, 1620թ.)։ Ա­հա այս և­ ե­կող սե­րունդ­նե­րին ա­վանդ­վող պատ­գա­մը, գոյաբանական բա­նաձ­ևը, դի­մա­գի­ծը պահ­պա­նե­լու դարավոր հավատամքը։

­            Ձե­ռա­գիր հի­շա­տա­կա­րան­նե­րի լու­սա­բա­նու­մը, պատմական Գեղ­վա­ձոր, Բա­ղա­բերդ, Ա­ճա­նան, Մա­ղան­ջու­ղ, Բար­գու­շատ գավառների ամայացած շատ գյու­ղե­րի, կիսավեր վանքերի տե­ղադ­րութ­յան և ­տե­ղա­նուն­նե­րի քննութ­յան փոր­ձե­րը, պատ­մա­կան, ժո­ղովր­դագ­րական,  ազ­գագ­րա­կան, հնա­գի­տա­կան հար­ցե­րի ար­ծար­ծու­մը՝ ըստ վիմագիր և մատենագիր հուշարձան­ների, վա­վե­րագ­րում­նե­րի ու ­բազ­մաբ­նույթ այլ աղբ­յուր­նե­րի, հարս­տաց­նում են  «­Կա­պա­նի ձե­ռագ­րերն ու գրչօ­ջախ­նե­րը» գր­քի գի­տա­կա­նութ­յունն ու հան­րա­մատ­չե­լիութ­յու­նը։  ­Ներ­կա­յաց­վում են ձե­ռա­գիր մատ­յան­նե­րը, ա­պա նրանց բա­ղադ­րա­տար­րե­րը, ստեղծ­ման ե­ղա­նակ­նե­րը, կա­ղա­պար­նե­րը։ Վ­կա­յա­բեր­վող   հի­շա­տա­կա­րան­նե­րին ծա­նո­թագ­րութ­յուն­նե­րով հա­ջոր­դում են պատ­մա­կան և­ աղբ­յու­րա­գի­տա­կան ար­ժե­քա­վոր տե­ղե­կութ­յուն­ներ: ­

Գիրքն ու­նի նաև գե­ղար­վես­տա­կան ար­ժեք՝ որ­պես միջ­նա­դար­յան ­Կա­պա­նի հու­շալ­բոմ։ Ձե­ռա­գիր է­ջե­րի, ման­րան­կար­նե­րի, լքված բնակավայրերի, ե­կե­ղե­ցի­նե­րի,  խաչ­քա­րե­րի, հայ մար­դու և բ­նութ­յան ստեղ­ծած բազ­մա­թիվ ար­ժեք­նե­րի լու­սան­կար­նե­րը շարադրվածքի փաստագրումներն են։ «­Կա­պա­նի ձե­ռագ­րերն ու գրչօ­ջախ­նե­րը» գր­քով կա­րե­լի է լի­նել ­Կա­պա­նում, թան­գա­րա­նա­յին շրջայց կա­տա­րել, դառնալ զբոսաշրջիկ, հա­մակ­վել հայ­րե­նա­կան վա­ղե­մի իղ­ձե­րով, հպար­տա­նալ, կրել ար­ժեք­ներ և­ ուղ­ղա­կի կառչել խա­վա­րը սան­ձող լույ­սին։ Գր­չի գոր­ծը հի­շեց­նելն ու ապ­րեց­նելն է։ Այս գիրքը հիշում է, հիշեցնում է, որ ապրեցնի հայ մարդուն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։