Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստեղծման 100-ամյակ
Ապրիլի 19-ին, «Ազգային գրադարանային շաբաթ»-վա շրջանակներում, արվեստի բաժնում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստեղծման 100-ամյակին: Միջոցառման բանախոսը համառոտ ներկայացրեց համաշխարհային կինոյի ստեղծման պատմությունը, որը սկսվեց Լյումեր եղբայրների «Գնացքի ժամանումը կայարան» 49 վայրկյանանոց ֆիլմով, և կինոն շարունակում է իր հաղթական շքերթը առ այսօր: Իսկ այս շքերթում անմասն չէր նաև Հայաստանի Հանրապետությունը, որն արդեն 100 տարի է, ինչ հիացնում և ոգեշնչում է մեր ժողովրդին իր մեկը մյուսից սքանչելի կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերով, որոնցից ամենասիրվածներից մեկը՝ «01-99»-ը ցուցադրվեց էկրանին: Հանդիսատեսը մեկ անգամ ևս հիացավ մեր մեծ դերասանների՝ Մհեր Մկրտչյանի, Մուրադ Կոստանյանի, Արման Կոթիկյանի և այլոց հիասքանչ խաղով: