Մկրտիչ Կորյուն-110

«Ազգային գրադարանային շաբաթ»-վա շրջանակներում մանկական բաժնում կազմակերպվեց ցերեկույթ՝ նվիրված Մկրտիչ Կորյունի ծննդյան-110 ամյակին, որը կրում էր «Հոգուդ աչքով ընթերցիր» խորագիրը: Միջոցառման մասնակիցներն էին Ձագիկավանի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները (դասղեկ՝ Շ. Գրիգորյան): Գրադարանավար Վարդուհի Մանգասարյանը հանգամանորեն ներկայացրեց Մ. Կորյունի կյանքն ու ստեղծագործական ուղին: Աշակերտները Մ. Կորյունի ստեղծագործությունների հիման վրա բեմականացրին «Չորս եղանակ» պիեսը: Այնուհետև հանդիսատեսը գուշակեց երեխաների կողմից հղված հանելուկների պատասխանը և փոքր-ինչ մանկացած, բարձր տրամադրությամբ և տպավորված ավարտվեց ցերեկույթը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։