Հայկական մանրանկարչություն

ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ ՄԱՆՈՒԿ ՍԵՐՆԴԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է

ՄԵՆՔ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԸ: Փետրվարի 10-ին, Սյունիքի մարզային գրադարանի արվեստի բաժնում տեղի ունեցավ բաց դաս «Հայկական մանրանկարչության ակունքներում․ Մագաղաթի ստեղծման պատմությունը» թեմայով։ Մեզ հյուր էին եկել Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի 4-րդ «ա», «բ», «գ» դասարանների աշակերտները և Կապանի երկրագիտական թանգարանի կոլեկտիվի անդամները։ Դասը վարեց թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը, ով մեծ սիրով երեխաներին ներկայացրեց հայկական մանրանկարչության և մագաղաթի ստեղծման պատմությունը։ Փոքրիկները հատուկ լուծույթի միջոցով իրենց ձեռքերով և Ա․Հայրապետյանի օգնությամբ պատրաստեցին մագաղաթանման թերթեր, որոնց վրա էլ նկարեցին մանրանկարչական պատկերներ։ Դասն անցավ շատ հաճելի և աշխույժ մթնոլորտում։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ միջոցառումը գեղեցիկ անցկացնելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։