Խաղ–վիկտորինա «Ճանաչենք մեր հայրենիքը»

Սյունիքի մարզային գրադարանի մանկական բաժնում «Ճանաչենք մեր հայրենիքը» խորագրի ներքո տեղի ունեցավ խաղ–վիկտորինա։ Վիկտորինայի մասնակիցները Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի VII «Ա» դասարանի աշակերտներն էին (դասղեկ՝ Ալլա Ավագյան)։ Դասարանի 21 աշակերտները վիճակահանությամբ բաժանվեցին 3 թիմերի՝ «Հալիձոր», «Խուստուփ», «Բաղաբերդ»։ Թեժ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց «Հալիձոր» թիմը։ Պակաս ակտիվ չէր նաև հանդիսատեսը։ Հետաքրքիր և ուսանելի խաղով ոգևորված աշակերտները ցանկություն հայտնեցին կրկին մասնակցել նմանատիպ խաղ–մրցույթի։ Աշխատակից Ռուզաննա Մեսրոպյանը երեխաներին խորհուրդ տվեց հաճախ այցելել գրադարան, քանի որ բազում հարցերի պատասխաններ հենց գրադարանում կարող են գտնել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։