«Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի քննարկում

Մանկական բաժնում կայացավ Վ. Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի քննարկումը, որին մասնակցում էին ԵՊՀ֊ի բանասիրության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողները` մեր բաժնի հավատարիմ ընթերցողները։ Աղջիկների գրագետ, անկաշկանդ, կիրթ ու բազմաբովանդակ արտահայտվելու հմտությունը ոչ միայն հաճույք պատճառեց ներկաներին, այլև հավատ ներշնչեց ապագայի նկատմամբ։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ վեպի կերպարներին, նրանց մարդկային և ոչ մարդկային հատկանիշների դրսևորմանը։ Խոսվեց նաև վեպի ստեղծման պատմության ու նպատակի մասին։ Դե իսկ վերջում էլ երկստեկ ցանկությամբ կազմակերպվեց «Նավարկում ենք դեպի ուրիշ երկիր» խաղ, ինչի արդյունքում բացահայտվեց մասնակիցների կյանքի նկատմամբ իրենց պատկերացումները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։