Ռոբին Շարմա «Առաջնորդ Առանց Պաշտոնի»
Առաջնորդ լինելը միայն տնօրենների, գեներալների ու պետության ղեկավարների գործ չէ։ Առաջնորդներ կարող են լինել բոլորը։
Համառություն և համբերություն․ սրանք են իսկական առաջնորդի այն երկու որակները, որոնք օգնում են հաղթահարել դժվարին ու փոփոխություններով լի ժամանակները։
Քո առօրյա գործերի քաոսում ժամանակ հատկացրու մարդկային հարաբերությունների զարգացմանը, ժպտա, լավ խոսք ասա, բարի գործ արա քո շրջապատի համար։ Սրանք ոչ թե թույլ մարդուն, այլ խիզախ առաջնորդին հատուկ քայլեր են։
Առաջնորդ են դառնում նրանք, ովքեր պատրաստ են անել այն ամենը (անգամ եթե դա իրենց նեղություն է պատճառում), ինչ անհաջողակները չեն անում։ Առաջնորդներն ունեն ուժեղ կամք՝ անելու այն, ինչը կարևոր է ու ճիշտ, այլ ոչ թե միայն այն, ինչը հեշտ է ու հաճելի։Եթե Դուք իսկապես ցանկանում եք բարելավել կյանքի որակը, սահմանել հստակ նպատակներ և հասնել դրանց, ապա պարզապես պետք է հետևել նրան, թե ինչ է գրված այս գրքի էջերում:Մի վախեցեք, ռիսկի դիմեք և դուք կվերածվեք բոլորովին այլ մարդու:
Pingback: Ամառային ընթերցարան — Սոֆյա Այվազյան