Մանե Մարտիրոսյան «Վազող ամպերի հետքերով»

Պատմությունը պուտավոր զգեստով աղջկա կյանքի մի նոր փուլի, վազող ամպերի հետքերով դեռ չիրականացված և նոր երազանքների ետևից սլանալու մասին է։
Հերոսուհին ներկայացնում է ֆրանսիական և հայկական միջավայրերի տարբերությունները, կիսվում է ավանդապաշտ ծնողներին հաղթելու, կին և տղամարդ առողջ փոխհարաբերությունների իր գաղտնիքներով, անձնական դժվարություններով, ձեռքբերումներով, հույզերով ու ապրումներով։
Պատմությունը մեկ անգամ ևս ստիպում է հասկանալ, որ հոգեկան հանգստությունը, ներդաշնակությունն ու սերը վեր են բոլոր հրաշքներից։

Մեջբերումներ գրքից

  • Պատահականությունները հայտնվում են մեր կյանքում, որպեսզի մի նոր դաս սերտենք:
  • Բողոքելով և ոչինչ չանելով՝ մեր կյանքը հաստատ չի փոխվի, իսկ մտքով և աշխատասիրությամբ գոնե թե հաղթելու հավանականություն կունենանք:
  • Հեռավոր ապագայի վերաբերյալ խոսակցությունը ներկայի ժամանակի լիարժեք կորուստ է:
  • Բոլոր հաղթանակներն ու պարտությունները սկսվում և ավարտվում են մեր ուղեղում:
  • Ամեն մի նոր ձախողում ինձ ավելի մեծ ուժ է տալիս՝ նորովի պայքարելու:
  • Ես հավատում էի իմ երջանկությանը, քանի որ ամեն մի որոշմանս մեջ երջանկություն էի փնտրում, այլ ոչ թե փրկություն:
  • Կարոտն ունի հոգի ճզմելու կարողություն:
  • Հիասթափությունների առաջ կանգնում ենք այն պատճառով, որ դիմացինից ունենում ենք ավելի շատ սպասում, քան նա կարծում է, ավելի շատ ակնկալիք, որի մասին նա նույնիսկ գաղափար չունի:
  • Խաղաղությունն է մեր առողջության և երջանկության գաղտնիքներից մեկը:
  • Սիրելիի աջակցությունն անգնահատելի է:
  • Հոգեկան հանգստությունը, ներդաշնակությունն ու սերը վեր են բոլոր հրաշքներից:
  • Հաճելի է, երբ ոչ թե նվիրում են այն ինչ իրենք կցանկանային նվեր ստանալ, այլ այն ինչը հենց քեզ կերջանկացնի:
  • Ես հասկացա, որ ծնողի հետ ոչ թե պետք է պայքարել, այլ համագործակցել: Նրան պետք է ցույց տալ, թե երբ ես դու երջանիկ, ու նա աշխարհը շուռ կտա քո երջանկության համար:

2 thoughts on “Մանե Մարտիրոսյան «Վազող ամպերի հետքերով»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։