Ջոն Ստրելեքի-«Վերադարձ Սրճարան. աշխարհի եզրին»

Երբ կյանքը տխուր է ու ձանձրալի, իսկ առօրյա հոգսերը ուրախության համար տեղ չեն թողնում, ուղևորվեք սրճարան «Ինչու»։ Աշխարհահռչակ քոուչ, «Սրճարան աշխարհի եզրին» բեսթսելլերի հեղինակ Ջոն Ստրելեքիի այս նոր գիրքն այն մասին է, թե ինչպես գտնել սեփական ճանապարհն ու գնալ սեփական ցանկությունների ու երազանքների հետևից։ Մի ժամանակ այս սրճարանը հիմնովին փոխել էր շարքային գրասենյակային աշխատող Ջոնի կյանքը, ու հիմա նա նորից հայտնվում է այդ սրճարանում, հանդիպում վաղեմի ընկերներին ու սովորեցնում հաճախորդներից մեկին՝ Ջեսիկային, թե ինչպես լինել երջանիկ։ Բարության ու անկեղծության հրաշալի մթնոլորտը, այս աշխարհում մեզանից յուրաքանչյուրի ունեցած առաքելության մասին գրավիչ ու ոգեշնչող պատմություններն ու կյանքի նպատակներին առնչվող ամենակարևոր հարցերի պատասխանները հիմնովին կփոխեն իրականության հանդեպ ունեցած ձեր վերաբերմունքն ու ճանապարհ կհարթեն փոփոխությունների համար։

Ինչպես նշում է այս գրքում Ջոն Ստրելեքին  «Եվ ո՞վ ես դու, որ դա չանես»: Ճակատագրի բերումով մենք միշտ հայտնվում են այսպիսի տեղերում, որտեղ քաղելու դասեր ունենք:  Եվ հենց ճակատագիրն էլ  ուղղորդում է մեզ այնտեղ, ուր ուրիշներին է մեր փորձն ու գիտելիքն անհրաժեշտ: Այսպես, գրքի հերոսը վերադառնում է առեղծվածային Սրճարանը, որում տարիներ առաջ  անցկացրած մի քանի ժամերը հիմնովին փոխել են իր կյանքը: Բայց այս անգամ Ջոնն ուսուցչի, իր փորձը փոխանցողի դերում է: Իսկ Սրճարանի նոր այցելուն երիտասարդ կին է, ով հասարակության աչքերում  հաջողակ և երջանիկ է, իսկ իր հոգու խորքում՝ չափազանց մոլորված:

Սրճարանում  հերուսուհին, պատասխանելով առաջին հայացքից տարօրինակ թվացող 3 հարցերի, գտնում է կյանքի կարևորագույն խնդիրների լուծումները: Մենք էլ նրա հետ միասին վերհիշում ենք գուցե մեզ քաջ հայտնի ճշմարտությունները, որոնք, քանի որ այս գիրքն էլ ճակատագրի բերումով հայտնվել է մեր ձեռքում, հավանաբար, թերի ենք կիրառում և կրկնելու կարիք ունենք:

Թեթև, պոզիտիվ, մոտիվացնող… ահա ամենահամապատասխան բառերն այս գրքի համար:

2 thoughts on “Ջոն Ստրելեքի-«Վերադարձ Սրճարան. աշխարհի եզրին»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։