Պաուլու Կոելիո «Ալքիմիկոսը»

► Եթե դու ինչ-որ բան ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը:

► Պարանը, որքան էլ երկար՝ ավարտվում է:

► Մենք այս կամ այն ճշմարտությունն ընդունում ենք լոկ այն ժամանակ, երբ սկզբում ամբողջ հոգով այն վանում ենք, չարժե խույս տալ սեփական ճակատագրից, միևնույնն է չես փախչի, Աստված խստապահանջ է, բայց նաև նրա գութն է անսահման:

► Կյանքն էլ հենց նրանով է հետաքրքիր, որ երազները կարող են իրականություն դառնալ:

► Վախենում եմ, որ եթե երազանքս իրականություն դառնա, ապրելն այլևս կկորցնի իր իմաստը:

► Բոլորը չէ, որ միանման են երազում ու երազներ տեսնում:

► Հիշի՛ր, միշտ պետք է ճշգրիտ իմանալ, թե ինչ ես ուզում կյանքից, և այդ ժամանակ ցանկությունդ կիրականանա:

► Մարդը միշտ գեղեցիկի հակում ունի:

► Որքան մոտենում ես քո երազանքին, այնքան ավելի զորավոր է դառնում Սեփական Առասպելը (ճակատագիրը) որպես գոյության իմաստ:

► «Նախազգացողություն»՝ դա ոգու արագ միաձուլումն է կյանքի տիեզերական ընթացքին, ուր բոլորի ճակատագրերը կապված են իրար: Մենք կոչված ենք իմանալու ամեն ինչ, քանզի ամեն ինչ արդեն ԳՐՎԱԾ Է:

► Գիրքը բացելուն պես միշտ նրա մեջ մի հետաքրքիր բան կգտնես:

► Պետք չէ վախենալ անհայտից, քանի որ ամեն ոք ընդունակ է ձեռք բերելու այն, ինչ ուզում է, ստանալ այն, ինչի կարիքն ունի: Մենք բոլորս վախենում ենք կորցնել մեր ունեցածը՝ լինի մեր հարազատը թե մեր կյանքը: Բայց այդ վախն անցնում է, հենց հասկանում ենք, որ ամեն ինչ՝ և՛ մեր ճակատագիրը, և՛ աշխարհի պատմությունը ՄԻ ՁԵՌՔՈՎ Է ԳՐՎԱԾ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով