PDF գրքեր

Ջոան Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»

 Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
     Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր` անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք:

Գիրքը կարող եք կարդալ  PDF   տարբերակով առցանց

Թեոդոր Դրայզեր «Հանճարը»

Սա Թեոդոր Դրայզերի կիսակենսագրական վեպն է գրված 1915 թվականին։ Վեպում նկարագրված է գլխավոր հերոսի, հանճարի`Յուջին Վիտլայի կյանքի պատմությունը, ում սիրո և գեղեցիկի մասին պատկերացումները տարբերվում էին մյուսների պատկերացումներից։

. Կյանքը լեցուն է անարդարությամբ։

. Ի վերջո ի՞նչ է կյանքը, ի՞նչ է մարդկային մարմինը, ինչից է առաջանում կիրքը։ Մենք մի քանի տարի գալարվում ենք տենչերի տենդով և այրվելով սպառվում։

. Ամուսնությունը բնության խաղ է, որը մարդուն ստիպում է իրագործել ցեղի շարունակման իր ծրագիրը։ Սերը պատրանք է, կիրքը` հապճեպորեն պատրաստված մի խայծ։

. Մարդկային զգացմունքները շատ շուտ են հոգնում վերակրկնվող զգայական տպավորություններից, միաժամանակ նույնպիսի պատրաստակամությամբ չափազանցնում են անսովոր գեղեցկությունն ու հմայքը։ Եթե դա նոր է, պետք է ավելի լավը լինի, քան այն, ինչ ունեցել ենք առաջ։

Գիրքը կարող եք կարդալ  PDF   տարբերակով առցանց

Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն Որորը»

Գրքում պատմվում է Ջոնաթան Լիվինգսթոն Որորի  պատմությունը։ Ձկնորսական նավի մոտ խայծով ցանց են նետում ջուրը և ճայերը հավաքվում են իրենց բաժին ձուկը թռցնելու համար։ Ճայերից մեկը, որի անունն է Ջոնաթան Լիվինգսթոն, վարժվում է թռիչքի մեջ բոլորովին միայնակ։ Նա խախտում է խմբի բոլոր չգրված օրենքները՝ թռչում է ցածր, կախվում է օդում։ Փորձում է կատարելության հասցնել թռչելու իր արվեստը։ Նա քամահրում է ճայերի հիմնական զբաղմունքը՝ կեր հայթայթելը։ Ճայերի ժողովը որոշում է աքսորել Ջոնաթանին հեռավոր Ժայռեր, որովհետև նա արհամարհում է իրենց օրենքներն ու սովորույթները։

Գիրքը կարող եք կարդալ  PDF   տարբերակով առցանց

Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»

«Դորիան Գրեյի դիմանկարը» անգլիացի գրող Օսկար Ուայլդի վեպն է։ Վեպում արծարծվում են բազմաթիվ հարցեր, որոնցից հիմնականը արվեստի, բարոյագիտության և գեղեցիկի փոխադարձ կապն է։ Դորիան Գրեյը, հետևելով Հեդոնիզմին, դառնում է գեղեցկության և երիտասարդության պաշտամունքի զոհը։

Գիրքը կարող եք կարդալ  PDF   տարբերակով առցանց

Հակոբ Խաչիկյան, Ժան Իվ Սուսի «Ամառ առանց այգաբացի»

Առաջին հայացքից թվում է, թե գիրքը ցեղասպանության մասին է, բայց այն մի հայ ընտանիքի կյանքի պատմություն է, որտեղ խոսվում է ընտանեկան բոլոր խնդիրների մասին: Գրքում կա և՛ սեր, և՛ բռնություն, և՛ հավատարմություն, և՛ դավաճանություն:

Գիրքը կարող եք կարդալ  PDF   տարբերակով առցանց

Ֆեյսբուքյան 9 խորհուրդ