5 հետաքրքիր գրքեր, որոնք առաջարկում է կարդալ ընթերցողը

1.Լուկաս Բերֆուս «Կոալա» — Ո՞ւր կարող են տանել հարազատի մահվան կորստից ծնված մտքերը, երբ սուգը չունի պատշաճ բովանդակություն, քանի որ չես ճանաչել, սիրել ու գնահատել նրան: Եղբայրը զլացել կամ գուցե ծուլացել էր շարադրել իր մահվան պատճառները, ինչը հուսահատեցնող, բայց նաև գայթակղիչ է որպես ինքնասպանության հետազոտության նյութ… Ընթերցողն անակնկալ կերպով հայտնվում է Ավստրալիայում հենց այն բրիտանական նավերի հետ, որոնք լի էին թագավորության բանտերում այլևս չտեղավորվող հանցագործներով:
2.Նիկոս Կազանձակիս «Հույն Զոռբան կամ Ալեքսիս Զոռբայի կյանքն ու բարքը» — «Հույն Զոռբան» համարվում է հույն գրող Նիկոս Կազանձակիսի (1883-1957) լավագույն ստեղծագործությունը: Ալեքսիս Զոռբան կենսախինդ ու աշխույժ մարդու կերպար է: Պարզ տրամաբանությամբ ու իր հախուռն կյանքի փորձից ելնելովԶոռբան ցույց է տալիս, որ կյանքի իմաստի վերաբերյալ հարցադրումների պատասխանները գրքերի մեջ չեն, այլ հենց կյանքի, որը պետք է ապրել լիարյուն, կրքոտ, ազատ սին հույսերից ու սպասելիքներից:
3.Դենիել Գոուլման «Հուզական ինտելեկտ» — «Ո՞րն է հաջողության գրավականը», «Ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն ձախողում», «Ի՞նչ դեր ունեն հույզերը միջանձնային հարաբերություններում, աշխատանքում, առողջության, կրթության եւ դաստիարակության մեջ»։ Ամերիկացի հոգեբան Դենիել Գոուլմանի այս փայլուն աշխատության մեջ ամփոփված են հոգեբանության եւ նյարդաբանության նվաճումները հուզական ոլորտում, որոնք լույս են սփռում նմանօրինակ հարցերի վրա:Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1995 թ. եւ մինչ օրս շարունակում է համարվել հուզական ինտելեկտի ոլորտում լավագույն աշխատություններից մեկը, որը թարգմանվել է ավելի քան 40 լեզվով եւ վաճառվել միլիոնավոր օրինակներով ամբողջ աշխարհում։ Հայերեն թարգմանվում եւ հրատարակվում է առաջին անգամ։
4.Джон Уильямс «Стоунер» — Время оправдало надежды автора сверх его собственных скромных ожиданий. Прошло пятьдесят лет, и “Стоунер” стал бестселлером. Совершенно неожиданно. Бестселлером общеевропейским. Бестселлером самой чистой пробы — почти исключительно благодаря читательской любви и отзывам, передаваемым из уст в уста.
5.Ջաննի Ռոդարի «Հեքիաթներ հեռախոսով» — Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուն ժամանակի հետ չի կորցնում իր հմայքն ու արդիականությունը: Ամեն տեսակ զարմանալի իրադարձությունների ու կերպարների մասին այնպես է պատմվում, ասես շատ սովորական բաների մասին է. Ջիովանինո Թափառաշրջիկի ճամփորդությունները անհայտ աշխարհներ, Ալիչե Մատնաչափիկի անհավատալի արկածները, պաղպաղակե աննման դղյակներ ու շոկոլադապատ բարեկարգ ճանապարհներ: Իրական կյանքի ամենալուրջ խնդիրների մասին Ջաննի Ռոդարին խոսում է՝ հմտորեն փոխակերպելով դրանք անհավանական մտացածին պատմությունների, և միահյուսում իր թեթև ու նրբամիտ հումորի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։