Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Ամառային դպրոցի սաները կրկին այցելեցին գրադարան որպես մշտական ու սիրելի հյուր։ Ամանորյա տրամադրությամբ լցված օրը դարձավ իսկական տոն։ Երեխաները մեծ սիրով ստեղծեցին իրենց փոքրիկ տոնածառը, ստեղծագործեցին և իրենց ներկայությամբ կենդանացրին գրադարանի յուրաքանչյուր անկյունը։ Յուրաքանչյուր ժպիտ ու մանկական ծիծաղ դարձավ գրադարանում թողնված գեղեցիկ հետք։ Օրվա ամենասպասված պահը մեր սիրելի Ձմեռ պապի և Ձյունանուշի այցելությունն էր, ովքեր փոքրիկներին ուրախացրին նվերներով՝ օրը դարձնելով ավելի կախարդական և անմոռանալի։ Այս այցը կրկին ապացուցեց, որ գրադարանը ոչ միայն գրքերի, այլև ջերմ հիշողությունների տուն է։




