Աշոտ Սիմոնյան «Մակուեցի Մեսրոպը»

Գիրքը ներկայացնում է կյանքի գրեթե կեսը՝ մոտ երեք տասնամյակը հայ ազգային–ազատագրական պայքարին անմնացորդ նվիրաբերած մեր խոնարհ հերոսներից մեկի՝ Մեսրոպ Ավետիսյանի, կամ ինչպես հայտնի էր իր մարտական ընկերներին՝ ՄԱՇՏՈՑ ծածկանվամբ Մակվեցի Մեսրոպի կյանքի ու գործունեության որոշ դրվագները։ Սույն գրքում հրապարակվող անտիպ նյութերի ու տարբեր վկայությունների  մի մասը հավաքվել է տարիների ընթացքում։

Մակվեցի Մեսրոպը հայոց ազատամարտի հին զինվորագրյալներից էր՝ դեռ երկունք ապրող երկրի, տակավին չվերածնված մեր հայրենիքի նորօրյա իշխանների, ասպետների առաջին սերնդից, որոնք ասես հին պատմիչների մատյաններից էին հարություն առել կամ Րաֆֆու վիպաշխարհից հայտնվել Հայոց՝ 19–20–րդ դարերի ողբերգական ու հերոսական իրականության մեջ։

Մեսրոպ Ավետիսյանը մեծ ջանք ու ճիգ է թափել կազմակերպելով քաղաքացիական իշխանություն և ապա մտցնելով հանգստություն ու նպատակահարմար աշխատանք կռիվների մեջ, իր անձնական քաջությամբ օրինակ դառնալով զորամասի զինվորներին։ – Ն․ Բայազետի զորամասի նախկին պետ՝ փոխգնդապետ Գ․ Բեկ–Զուրաբով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։