Սեմինար-պարապմունք

Հուլիսի 19-ին Սյունիքի մարզային գրադարանի աշխատակիցներն այցելեցին «Քաջարանի գրադարանային միավորում» ՀՈԱԿ և հանգամանորեն խոսեցին, ներկայացրին գրքերի համալրումից, քարտարանների թվայնացումից, գրքերի մուտքագրումից և էլեկտրոնային շտեմարանից օգտվելու սկզբունքներից, հայ մամուլի մշակման և թվայնացման աշխատանքներից, տարաբնույթ միջոցառումների կազմակերպումից մինչև միջգրադարանային բաժնույթով սպասարկում: Այնուհետև տեղեկացան «Քաջարանի գրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի աշխատաոճին, առկա խնդիրներին և ցույց տվեցին մեթոդական ցուցումներ, իսկ տնօրեն Գոհար Պետրոսյանը ներկայացրեց գրադարանի պատմությունը և թերթեց նկարների՝ հիշողություն դարձած ալբոմը: Սեմինարները, հանդիպումները հիանալի հնարավորություն են միջգրադարանային գործընկերական կապերը ամրապնդելու, համագործակցելու, մասնագիտական փորձի փոխանակման համար: Սեմինարը կրում էր արդյունավետ և ուսուցողական բնույթ:Հայաստանի ազգային գրադարանի Համագործակցության և գրքափոխանակության բաժնի կողմից ուղարկված շուրջ 47 միավոր գիրք Սյունիքի մարզային գրադարանը նվիրեց «Քաջարանի գրադարանային միավորում» ՀՈԱԿ-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։