Ընթերցանության մարաթոն 2023

Սյունիքի մարզային գրադարանը ևս միացավ 8-րդ ամենամյա ընթերցանության մարաթոնին:

«Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը Սարոյանի կնոջ՝ Քերոլի և նրանց դստեր՝ Լյուսիի հարաբերություններն ու զրույցներն են։Վեպում գրքի մայր հերոսուհու անունն այդպես էլ չի նշվում։ Սարոյանը նրան ներկայացնում է որպես Աղջիկ մայրիկ, որով գուցե ուզում է շեշտել կնոջ՝ երիտասարդ մայր լինելու փաստը և միևնույն ժամանակ ցույց տալ, որ նա մնացել է նույն աղջնակը։ Աղջիկ մայրիկը հենց այդպես էլ իրեն պահում է։ Նա շատ լավ մայր է իր դստեր համար, բայց կարծես դեռ չի գտել իր դերը մեծերի կյանքում։ Նա երազում է դառնալ դերասանուհի, ինչը, ի վերջո, հնարավոր է դառնում իր դստեր շնորհիվ։ Վեպը պատմվում է հենց 9 տարեկան դստեր մաքուր ու անչար լեզվով, ով բոլորի մեջ տեսնում է միայն բարին, ու վեպն ամբողջությամբ պարուրում է բարությամբ։ Վեպում շատ է խոսվում թատրոնի ու դերասանի կյանքի մասին։ Սարոյանը շատ ընկերներ ուներ թատրոնի և կինոյի աշխարհում, ինքն էլ պիեսներ էր գրում թատրոնի համար, այդ իսկ պատճառով շատ պատկերավոր է ներկայացնում այդ կյանքը։

Վիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպից հատված ընթերցեց Սյունիքի մարզային գրադարանի ԳՀԿՕՊ բաժնի վարիչ Սիլվա Սարգսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։