Ջոն Ստրելեքի «Սրճարան աշխարհի եզրին»

Մոտիվացնող գրքերի հեղինակ Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» գիրքը, որը թարգմանվել է ավելի քան քառասուն լեզուներով, հասցրել է սիրվել նաև հայ ընթերցասերների կողմից: Գրքի հերոսը մի երիտասարդ է, որ փախչելով առօրյա կյանքի քաոսից՝ հայտնվում է առեղծվածային հարցերի սրճարանում: Գրքի սյուժեն այնպես է ընթանում, որ ընթերցողը չի հասցնում ձանձրանալ, այլ հակառակը՝ մի պահ իրեն պատկերացնում է հերոսի կարգավիճակում և մտածում, հեղինակի ձևակերպմամբ ասած, իր գոյության նպատակի մասին:

Մեջբերումներ գրքից

«Երբեմն օգտակար է լինում իրերին այլ տեսանկյունից նայելը»:

«Շատերի մոտ է ամեն ինչ կարգին, բայց որոշ մարդիկ փնտրում են ավելի գոհացնող մի բան, քան պարզապես «կարգին»-ն է, ավելի մեծ մի բան»:

«Մենք բոլորս սահմանափակված ենք մեր ընթացիկ փորձով և գիտելիքներով: Այստեղ կարևոր բառը «ընթացիկ»-ն է: Մարդկության պատմության ընթացքում այսօր ավելի քան երբևէ մեզ հասանելի են ամբողջ աշխարհի տեղեկատվությունը, մշակույթներն ու փորձառությունները: Երբ մենք փորձում ենք գտնել այն, ինչը կիրագործի մեր ԳՆ-ն (գոյության նպատակը), մեր սահմանափակումներն այսօր իրականում կապված չեն հասանելիության հետ: Դրանք կապված են այն սահմանափակումների հետ, որ ինքներս ենք մեզ վրա դնում»:

«Եթե ներդաշնակության մեջ չես այն ամենի հետ, ինչ ուզում ես անել, կարող ես էներգիադ վատնել շատ այլ ավելորդ բաների վրա»:

«Ձեր կյանքը պարզապես բաղկացած է այն ամենից, ինչ մյուսներն են անում կամ ինչը մարդիկ ուզում են, որ դուք անեք»:

«Խնդիրը գիտակցելն է, որ ինչ-որ բան մեզ գոհացնում է, որովհետև մենք ենք որոշում, որ այն գոհացնող է, այլ ոչ թե որովհետև մեկ ուրիշն է մեզ այդ մասին ասում»:

«Գաղափարին ծանոթ լինելը դեռ բավարար չէ: Իմաստն այն է, որ իրականում այն կիրառես»:

«Միայն դու իսկապես գիտես, թե ինչ ես ուզում քո գոյությունից: Երբևէ թույլ մի տվեք երևույթներին կամ մարդկանց ձեզ հասցնել մի կետի, որտեղ կզգաք, որ այլևս վերահսկողություն չունեք ձեր սեփական ճակատագրի վրա: Ակտիվ եղեք ձեր ճանապարհն ընտրելիս, այլապես այն կընտրեն ձեր փոխարեն»:

«Կյանքն ինքը մի հրաշալի պատմություն է: Խնդիրն այն է, որ մենք երբեմն մոռանում ենք, որ ինքներս ենք դրա հեղինակը ու կարող ենք այն գրել այնպես, ինչպես ուզում ենք»:

«Դու չես կարող վախենալ որևէ բան անելու հնարավորությունը կորցնելուց, եթե արդեն իսկ արել ես դա կամ եթե այդ բանը անում ես ամեն օր»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։