Արիս Հայրապետյան «Շշնջացող կարոտ»

Մարդկային ոճրագործությունների անպատժելիությունն աշխարհում հանգեցնում է նոր ոճիրի։ Ամեն պարագայում հարկավոր է լինել ուժեղ։ Մարդու կյանքը քաղցր ու գունեղ է այնքան ժամանակ, քանի դեռ ինչ-որ մեկի համար այն չի դարձել անհամ ու գորշ: Այստեղ գորշությունն այնքան շատ էր, որ իր հետ սրբեց բոլոր գույները: Բաքվում հայերը մեռան աշխարհի բոլոր հնարավոր մահերով և ապրեցին կյանքի հնարավոր դժվարություններով։

Անհնարին են բարդույթներն այնքան ժամանակ, քանի դեռ նիրհում է ոգու կամքը: Անկախ ամեն ինչից մարդու մեջ կարոտով է ապրում վերադարձի հույսը: Ամեն ոք կյանքում վերադարձի գոնե մեկ հնարավորություն ունի, կախված նրանից՝ երբ և ինչպես այն կօգտագործի:

Նվիրատվություն-Սյունիքի մարզային գրադարանն իր խորին շնորհակալությունն է հայտնում գրքի հեղինակ Արիս Հայրապետյանին այս հրաշալի (մի շնչում կարդացվող) գրքի նվիրատվության համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։