Ազգային գրադարանային շաբաթ-2022 Եղիշե Չարենց-125

«Աշուղ Սայաթ-Նովի նման ես երգ ու տաղ պիտի ասեմ» խորագիրը կրող միջոցառում ՝ նվիրված Եղիշե Չարենցի-125 ամյակին:

Սպասարկման բաժնում տեղի ունեցավ «Աշուղ Սայաթ-Նովի նման ես երգ ու տաղ պիտի ասեմ» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված Սայաթ-Նովային և Եղիշե Չարենցին։ Գրադարանի աշխատակից Հ. Թորոսյանը ներկայացնելով նրանց ստեղծագործական ուղին` արժևորեց հանճարները, ազգայինը բարձր պահելու ոգին։ Միջոցառմանը ներկա էին տարբեր սերնդի ներկայացուցիչներ։ Աշուղական երգ ու պարով հանդես եկան Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի սաները, ասմունքեցին Կապանի դրամատիկական թատրոնի դերասաններ` Ա.Գաբրիելյանը և Գ.Վարդիկյանը։ Անզուգական պարով հանդես եկան «Նարին» պարային համույթի սաները, ովքեր ներկաներին փոխանցեցին արվեստի նուրբ ու գեղեցիկ երանգներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։