Արիս Հայրապետյան «Սիրո առաքելությունը»

«Սիրել» այս պարզ, բայց միևնույն ժամանակ խորիմաստ բառը, թերևս միակ երաշխիքն է աշխարհի խաղաղության ապահովման և մարդկության բարօրության համար: Սերը կատարելության մի մասնիկ է, որը մեկի մեջ ընդարձակվում է, մյուսի մոտ կերպարանափոխվում:

Վեպի իմաստը արտացոլում է այն սկզբունքը, որ կյանքում կան արժեքներ, որոնք վեր են ամեն ինչից: Սա երկու երիտասարդների գեղեցիկ սիրո պատմություն է բազմաթիվ փորձություններով և ապրումներով լի: Ամեն վայրկյանը այստեղ թվում է վերջինը, սակայն միշտ մի նոր շողք է երևում շարունակության համար:

Վեպում ընդգծված է այն պարզ իրողությունը, որ ամեն պարագայում հարկավոր է պայքարել սեփական զգացմունքների և մինչև երկինք հասնող երազանքի իրականացման համար՝ քանզի սիրելը կյանք է: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով