Սոս Դավթյան «Քաջարան»

«ՔԱՋԱՐԱՆ» մեծածավալ պատկերագիրքը Հայաստանի Հանրապետության լեռնահանքային արդյունաբերության կենտրոն Քաջարան քաղաքի ու նրա մերձակա գյուղական բնակավայրերի համառոտ տարեգրությունն է:

Տեղ են գտել լեռնագործների ոստանի՝ արդեն Քաջարան խոշորացված համայնքի ավելի քան վաթսունամյա պատմության կարևորագույն իրադարձությունների մասին վկայող պատմական վավերագրեր, արխիվային փաստաթղթեր, եզակի լուսանկարներ և այլ ուշագրավ նյութեր:

Պատկերագիրքն ունի պատմաճանաչողական,  հայրենագիտական անուրանալի արժեք, նախատեսվում է ընթերցողների լայն շրջանի համար:

Քաջարանը մեր հանրապետության երիտասարդ լեռնային քաղաքներից է, հանքարդյունաբերության համբավաշատ կենտրոն: Այն ի սկզբանե էլ հայտնի է եղել իր աշխատանքային ավանդույթներով, և պատահական չէ, որ կրում է նաև «Աշխատանքային փառքի քաղաք» կոչումը: Այդ ամենը ստեղծվել է տարբեր սերունդների բազմաթիվ լեռնագործների նվիրական աշխատանքի շնորհիվ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։