Սերը և հոգևոր արժեքները

Շատ վաղուց Երկրի վրա գոյություն ուներ մի կղզի, որտեղ ապրում էին բոլոր հոգևոր արժեքները։ Բայց մի անգամ նրանք նկատում են, որ կղզին ջրի տակ է անցնում։ Բոլոր արժեքները նստում են իրենց նավակները և հեռանում։ Կղզում մնում է միայն Սերը։ Նա սպասում էր մինչև վերջ, բայց երբ արդեն սպասելու ոչինչ չէր մնում, նրա մոտ նույնպես հեռանալու ցանկություն է առաջանում։ Այդ ժամանակ նա կանչում է Հարստությանը և խնդրում տեղ տալ նավի վրա։ Բայց հարստությունը պատասխանում է. ֊Իմ նավի վրա շատ թանկարժեք իրեր ու ոսկի կան, քեզ համար այստեղ տեղ չկա։ Երբ կողքով անցնում էր Տխրության նավը, Սերը խնդրում է,որ վերջինս իրեն վերցնի իր նավի վրա։ Սակայն Տխրությունը պատասխանում է. ֊Կներե՛ս, Սե՛ր, բայց ես այնքա՜ն տխուր եմ, որ պետք է միշտ միայնակ մնամ։ Հանկարծ Սերը նկատում է Հպարտության նավը և խնդրում է նրա օգնությունը, բայց նա էլ բացատրում է, որ Սերը կխախտի իր նավի հարմոնիան։ Կողքով անցնում էր Ուրախությունը, բայց սա էլ այնքա՜ն տարված էր ուրախությամբ, որ նույնիսկ չի լսում Սիրո օգնության ճիչերը։ Այդ ժամանակ Սերը սկսեց հուսալքվել։ Բայց քիչ անց հանկարծ ետևից ինչ֊որ մեկն ասում է. ֊Գնանք, Սե՛ր, ես կվերցնեմ քեզ ինձ հետ։ Սերը շուռ է գալիս և տեսնում մի ծերունու։ Ծերունին Սիրուն անվտանգ հասցնում է մինչև ցամաք, և երբ ծերունին արդեն հեռու էր, Սերը հասկանում է, որ մոռացել է հարցնել ծերունու անունը։ Եվ այդ ժամանակ նա դիմում է Գիտելիքին. ֊Ասա՛ ինձ, Գիտելի՛ք, ո՞վ էր նա, որ փրկեց ինձ։ Գիտելիքը պատասխանում է. ֊Նա Ժամանակն էր։ ֊Ժամանա՞կը,֊ կրկին հարցրեց Սերը,֊ բայց ինչու՞ նա ինձ փրկեց։ Գիտելիքը նայեց Սիրուն, հետո նայեց հեռուներ, ուր գնացել էր ժամանակը, և պատասխանեց. ֊ Որովհետև միայն ժամանակը գիտի, թե որքան կարևոր է կյանքում սերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով