Պոեզիայի միջազգային օր
Եվ դու՛, դու՛, մարդ արարած, փորձիր բնության նման ետևում թողնելով վատը, ամեն ինչ սկսիր նորից։ Թող երգի հոգիդ․․․ Եվ՛ քո երգով, և՛ բնության ու ծաղկի բույրով խենթանա աշխարհը․․․
Մարտի 21-ին սպասարկման բաժնում տիրում էր ջերմ, պոետիկ մթնոլորտ։ Պոեզիայի համաշխարհային օրվա կապակցությամբ հյուրընկալվել էին կապանցի ավագ ու երիտասարդ սերնդի ստեղծագործողները։ Նրանք հանդես եկան հեղինակային ստեղծագործություններով` բացահայտելով պոեզիայի ողջ հմայքն ու գեղեցկությունը, թև ու թռիչք ներշնչելով միջոցառման ներկաների զգացմունքներին ու երևակայությանը։ Պոեզիան լեզու է, որի միջոցով խոսել ու խոսում են բանաստեղծները․․․







