«Ես քո վահանն եմ, հայրենի՛ք իմ»

«Բավական չէ իր ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել»։ Գարեգին Նժդեհ

Հունվարի 23-ին ՍՄԳ-ի սպասարկման բաժնում տեղի ունեցավ հայոց բանակի 33-րդ ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, որը կրում էր «Ես քո վահանն եմ, հայրենի՛ք իմ» խորագիրը։ Միջոցառումը մեկնարկվեց թիվ 2 երաժշտական դպրոցի և «Նարին» պարային համույթի հայրենասիրական երգ ու պարով։ Բանակին ու հայրենիքին նվիրված ստեղծագործություններով, շնորհակալական խոսքերով հանդես եկան կապանցի ստեղծագործողները և զինվորները։

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։