Մարիաննա Հակոբյան «Կասկադ 6.15», Էլիֆ Շաֆաք «Սիրո քառասուն կանոնները», Անի Միրզոյան «Երևան-Փարիզը միայն չվերթ չէ»
Մարիաննա Հակոբյան «Կասկադ 6.15»
Սեր և վայելք, երջանկության սպասում ու հիասթափություն, տառապանք ու հոգևոր վերածնունդ. «Կասկադ. 6.15» վեպի հերոսուհին անցնում է հոգևոր հասունացման «կասկադի» աստիճանները, գտնում իրեն ու երջանիկ լինելու ճանապարհը: Սիրելիից բաժանման ցավի մեջ բացահայտում սիրո ու հոգեկան ներդաշնակության հասնելու գաղտնիքը: Հոգեբանական նուրբ անցումներով ու հումորով գրված այս վեպում մեր իրականությունն ու կյանքը գծագրվում են հետաքրքիր մանրամասներով, հակասական, բայց համակրելի կերպարներով ու երևանյան հարազատ պատկերներով: Ծանոթ խնդիրները նոր ու անսպասելի լուծումներ են ստանում, որոնք կգրավեն ու կմոտիվացնեն ընթերցողին:
Էլիֆ Շաֆաք «Սիրո քառասուն կանոնները»
Էլիֆ Շաֆաքի «Սիրո քառասուն կանոնները» նրա ամենահայտնի խորհրդանշական վեպերից է: Վեպի հիմքում Ռումիի և նրա ուսուցիչ Շամս Թավրիզեցու ընկերության պատմությունն է: Գրողը դիմել է պոստմոդեռնիստական վեպի հնարքներից մեկին՝ Ռումիի ու Շամսի պատմությանը անդրադառնալով մերօրյա կյանքի պրիզմայով: Վեպ վեպի մեջ հնարքի միջոցով գրողը թվարկում է սիրո քառասուն խորհրդանշական կանոնները և ցույց տալիս, որ սերը, լինի տասներեքերորդ թե քսանմեկերորդ դարում, փոխակերպվում է, բայց երբեք չի փոխվում, բազմազան է ու հարատև: Սերը ոչ մի ածականի կամ մակբայի կարիք չունի:
Սերը ինքնին աշխարհ է: Կամ մեջտեղում ես՝ կենտրոնում,կամ դրսում՝ նրան կարոտ:
Անի Միրզոյան «Երևան-Փարիզը միայն չվերթ չէ»
Ֆրանսիայի հայ համայնքի ներակայացուցիչների կազմակերպած միջոցառումը դառնում է վեպի առանցքային հերոսներից երկուսի ճակատագրական հանդիպման պատճառ: Նրանց միջև սեր է ծնվում, բայց միասին լինել չի ստացվում: Տարիների դադարից հետո այդ զույգին միավորողը դառնում է նրանց որդին, ով նույնպես համտեսում է թե՛ սիրո դառնությունը, թե՛ քաղցրությունը: Այս վեպը քեզ կտանի մի ուրիշ աշխարհ, որտեղ դու մի էջում կարող է ծիծաղես, մյուսում՝ տխրես, հաջորդում՝ հիանաս, հետո՝ արտասվես, վերջինում՝ զարմանաս: Սա վեպ է ոչ միայն սիրո մասին, որն անվերջ խոսելու ու խոսվելու կարիք ունի, այլ.. մնացածը գրքում: