Ալեքսիս Օհանյան «Առանց թույլտվության»

«Երբ ստեղծածովդ կիսվում ես աշխարհի հետ, պետք է ենթադրես, որ սկզբում բոլորը թքած են ունենալու դրա վրա։ Դե’, բացառությամբ մայրիկիդ». այս խոսքերի հեղինակը Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին է։ Ինչ վերաբերում է հաղթանակներին, գործարարն ասում է. «Հաղթանակովդ հպարտացիր քսանչորս ժամ, իսկ հետո այն մտքիցդ հանիր ու մտածիր հաջորդ շաբաթվա մասին։ Նույնը վերաբերում է պարտությանը»: Գրքում Ալեքսիսը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումը և դրան հաջորդող իրադարձությունները, մոտիվացնում է ընթերցողին չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:

«Ալեքսիս Օհանյանի գիքրը լույս է տեսել մի քանի տարի առաջ, այն կարճ ժամանակում դարձել է բեսթսելեր»:

Գրքի թարգմանիչ Աննա Միրզոյանի խոսքով՝ գիրքն այն մասին է, թե ինչպես է 21-րդ դարը կերտվելու, կառուցվելու և ոչ թե կառավարվելու։ «Գրքում իրական հերոսներ են, իրական պատմություններ են»,- ասաց թարգմանիչը։

«Գիրքը գրելու հիմնական պատճառն այն էր, որ շատերն էին հարցնում, թե ոնց հասար այս հաջողությանը, և որպեսզի բոլորին առանձին-առանձին չպատասխանեմ, ես միանգամից որոշեցի գիրք գրել, և գիրքը գրելու համար առանձնացել էի բոլորից, մեկուսացել էի սենյակում: Այդ մեկ շաբաթում եմ գրել գրքի հիմնական մեծ մասը»,- ասաց Ալեքսիս Օհանյանը:

Եվ ուրեմն՝ ինչպե՞ս ստեղծել մի բան, որից մարդիկ իսկապես կցանկանան օգտվել։ Սկսի՛ր իրական խնդրից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։