Դանիել Սմիթ «Մտածել ինչպես Այնշթայնը»
Ալբերտ Այնշթայնը՝ աշխարհի ամենահայտնի՝ E = mc2 հավասարման հեղինակը, «ցնդած գիտնականի» ոճի հիմնադիրը, անցել է ֆիզիկայի սահմանները՝ փոխելով տիեզերքի մեր ընկալումը: Այս ոգեշնչող գիրքը ընթերցողին հրավիրում է ծանոթանալու Այնշթայնի ցուցաբերած եզակի մոտեցմանը իր դարաշրջանի խոշոր գիտական առեղծվածների բացահայտման հարցում, ինչպես նաև վերհանում է նրա անհատականության և աշխարհայացքի ձևավորմանը նպաստած գաղափարներն ու ազդակները՝ վերծանելով դրանք, ինչը կօգնի հասկանալու, թե ինչպես նրա մեթոդներն ու գործելակերպը կիրառել ձեր կյանքի տարբեր բնագավառներում:
Մեջբերում գրքից
Ալբերտ Այնշթայնի մտքերից
Կյանքը մարաթոն է, ոչ թե սպրինտ-«Ես երբեք չեմ մտածում ապագայի մասին: Այն բավականին շուտ է գալիս»:
Եղի՛ր հետաքրքրասեր-«Ես առանձնապես տաղանդավոր չեմ: Պարզապես ես անչափ հետաքրքրասեր եմ»:
Աշխարհին նայի՛ր ուրիշի աչքերով-«Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը: Գիտելիքը սահմանափակ է: Երևակայության սահմաններում տեղավորվում է ողջ աշխարհը»:
Բայց մարդկանց հետ անիմաստ մի՛ թշնամացիր-«Դժվար է նրան դարձնել քո թշնամին, բայց եթե նա իր սրտից քեզ դուրս շպրտի, իմացի՛ր, որ դու նրա համար այլևս գոյություն չես ունենա»:
Մի՛ անտեսիր մտերիմներիդ-«Ես երբեք ամբողջ հոգով չեմ նվիրվել երկրին կամ պետությանը, ոչ էլ նույնիսկ իմ սեփական ընտանիքին: Այս կապերը միշտ ուղեկցվել են օտարության մշուշոտ զգացողությամբ»:
Կարդալ ինչպես Այնշթայնը-«Մի՛ կարդա ցանկացած լրագիր, գտի՛ր մի քանի քեզ պես մտածողների և կարդա՛ անցյալի հրաշալի գրողներին՝ Կանտ, Գյոթե, Լեսինգ ու այլ երկրների դասականներին…»:
Այնշթայնն ու Աստվածը-«Տիեզերքի օրենքներում դրսևորվում է մի ոգի, որն ակնհայտորեն առավել է, քան մարդը…»:
Մտածի՛ր մեծ բաների մասին-«Նա, ինչպես Սոկրատեսը, գիտեր, որ մենք ոչինչ չգիտենք…»:
Լողա՛ հոսանքին հակառակ-«Մեր կյանքի եռուզեռում իսկապես արժեքավորը ստեղծագործ և տպավորվող անհատականությունն է, այն անձը, ով ստեղծում է ազնվագույնն ու վսեմը, մինչդեռ ընդհանուր ամբոխը մնում է մտքով բութ և հոգով անզգա»: