Հովհաննես Թումանյան-152
Փետրվարի 19-ին ՍՄԳ-ի սպասարկման բաժինը հյուրընկալել էր «Մենք ու մենք» կրթական կենտրոնի «Պատանիների ակումբ»-ի և Արվեստի դպրոցի սաներին։ Խոսեցին Թումանյանից, ասմունքեցին և վերլուծեցին բանաստեղծության հիմքում ընկած գաղափարը, զրուցեցին սիրելի գրքերից ու դրանց դերը յուրաքանչյուրի կյանքում: Բաժնում տիրում էր թումանյանական մթնոլորտ։ Օդը պարուրված էր գեղեցկությամբ, բարությամբ և ճշմարտությամբ, ինչպես կասեր Մեծն գրողը։ Այնուհետև տեղի ունեցավ վիկտորինա։ Թիմերը ակտիվ և ոգեշնչված պատասխանում էին Թումանյանի կյանքին և գործունեությանը վերաբերող հարցերին։ Պարզվեց, որ մասնակիցները լավ են ճանաչում Թումանյանի ստեղծագործությունները և հիանալի ծանոթ են նրա կյանքի կարևորագույն իրադարձություններին։ Միջոցառման վերջում՝ պահպանելով օրվա խորհուրդը, «Մենք ու մենք» կենտրոնի հիմնադիր Սոնա Մելիք-Քարամյանը գրքեր նվիրեց բոլոր մասնակիցներին։