1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ
. Գրադարանն աշխատում է յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:00-18:00-ը:
. Գրադարանային հավաքածուից օգտվելն անվճար է:
. Գրադարանից օգտվելու կարգը խախտելու դեպքում ընթերցողը զգուշացվում է, իսկ կրկնվելու դեպքում զրկվում է գրադարանից օգտվելու հնարավորությունից:
2. ԸՆԹԵՐՑՈՂԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
. Գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
. Գրադարանում գրանցվելու համար յուրաքանչյուր ընթերցողի համար բացվում է գրանցման քարտ, որում նշվում են ընթերցողի տվյալները (անուն, ազգանուն, հասցե, հեռախոս, անձնագրի սերիա և այլ տեղեկություններ):
3. ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
. Գրքերի և այլ տպագիր նյութերի օգտագործման ժամկետը սահմանում է գրադարանավարը` ելնելով գրքի պահանջարկից, չգերազանցելով 10-օրյա ժամկետը:
. 10-օրյա ժամկետը կարող է երկարացվել ևս 10 օրով կամ մերժվել՝ հաշվի առնելով տվյալ գրքի պահանջարկը:
. Մեկ ընթերցողին դուրս տրված գրականության քանակը չպետք է գերազանցի երկու միավորը:
. Հազվագյուտ, հնատիպ և արժեքավոր հրատարակությունները, մեկ օրինակից գրքերը, բառարանները, հանրագիտարանները, տեղեկատու հրատարակությունները, միջգրադարանային բաժնույթով ստացված գրքերը ընթերցողներին տրվում են միայն ընթերցասրահում ընթերցելու համար:
. Գրադարանի ընթերցասրահում և գրապահոցում պահվող գրքերից և այլ տպագիր նյութերից կարելի է օգտվել միայն ընթերցասրահում: Գրականությունը ընթերցասրահից և գրապահոցից դուրս չի տրվում:
. Նշված ժամանակահատվածում գիրքը չվերադարձնելու դեպքում ընթերցողը ծանուցվում է գրքի վերադարձման մասին ծանուցման հնարավոր որևէ միջոցով:
4. ԸՆԹԵՐՑՈՂՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
. Գրադարանից օգտվողն իրավունք ունի օգտվելու գրադարանի հավաքածուից՝ սույն կարգին համապատասխան (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի).
5. ԸՆԹԵՐՑՈՂԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է
. Գրադարանի ծառայություններից օգտվողը պարտավոր է պահպանել գրադարանից օգտվելու կարգը:
. Յուրաքանչյուր ընթերցող պատասխանատվություն է կրում վերցրած գրքերը և այլ տպագիր միջոցները խնամքով պահպանելու և բարվոք վիճակում, ժամանակին գրադարանին վերադարձնելու համար: Ընթերցողները պարտավոր են գրադարանի հավաքածուին վնաս պատճառելու դեպքում վերականգնել վնասած հավաքածուն և փոխհատուցել դրանց շուկայական արժեքի չափով: