«Գրաբարը՝ որպէս հայոց դասական լեզու»

Սիրելի՛ կապանցիներ, տեղեկացնում ենք, որ սեպտեմբեր ամսուայ երկրորդ կէսից Սիւնիքի մարզային գրադարանի հովանու ներքոյ նախաձեռնում ենք դասական հայերէնի՝ գրաբարի դասընթաց։ Նախքան դասընթացի մեկնարկը՝ սեպտեմբերի 9-ին,ժամը 17:00-ին Սիւնիքի մարզային գրադարանի Արուեստի բաժնում տեղի կունենայ բաց բանախաւսութիւն՝ «Գրաբարը՝ որպէս հայոց դասական լեզու» թեմայով, որի շրջանակում կը ներկայացուեն նա եւ դասընթացի կառուցուածքն ու նպատակային առաջնահերթութիւնները։ Կազմակերպուող դասընթացի նպատակը՝ դասական հայերէնի ձեւաբանութեան եւ շարահիւսութեան հնարաւորինս ամբողջական ուսուցումն է՝ ոչ սոսկ հին մատենագրութիւնը կարդալ֊հասկանալու, այղ եւ գրաբար ստեղծագործելու եւ խաւսելու բաւարար հմտութիւնների ձեռքբերման համար։ Դասընթացին մասնակցելու միակ որոշիչ չափանիշը՝ գրաբարն ուսանելու գիտակցուած որոշումն է եւ միասին լրջաւրէն աշխատելու պատրաստակամութիւնը։ Տարիքային սահմանափակում չկայ։

Դասընթացը վարելու է Աղեքսանդր Քանանեանը։

Դասընթացը լիովին անվճար է։

Մեկնաբանությունների դաշտում ամրագրեք Ձեր տեղը, հավելյալ տեղեկությունների համար գրեք մեր էջին:

Սիրով սպասում ենք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։