Շարադրության մրցույթ «Ժամանակիդ շունչը դարձիր»

Սիրով տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզային գրադարանը հայտարարում է շարադրության մրցույթ «Ժամանակիդ շունչը դարձիր» վերնագրով՝ նվիրված Եղիշե Չարենցի 125-ամյակին:

Մրցույթի պայմանները.

✅ Մրցույթին կարող են մասնակցել 8-րդ և բարձր դասարանի աշակերտները:

✅Շարադրության ծավալը չպետք է գերազանցի 300 բառը:

✅Շարադրությունների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 1-ը (ներառյալ):

✅Շարադրությունները պետք է ներկայացնել Սյունիքի մարզային գրադարան, հասցե՝ Շահումյան փող., շ. 12:

✅Մրցույթը հաղթահարած լավագույն աշխատանքների հեղինակները կարժանանան մրցանակի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։