Կապանի օր. Ցուցադրություն

Սյունիքի մարզային գրադարանը և «Տավերս» մշակութային ՀԿ-ն համատեղ, հանձին գրադարանի արվեստի բաժնի աշխատակից, նույն ՀԿ համանախագահ Արմինե Հովհաննիսյանի և ՀԿ համանախագահ Գ. Սմբատյանի, Կապանի տոնին հանդես եկան յուրահատուկ ցուցադրությամբ: Գրադարանի մերձակա մայթը վերածվեց ժամանակավոր ցուցադրության, քաղաքի բնակչությանը և հյուրերին ներկայացվեցին 19- րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Կապանի հասարակակական, քաղաքական իրադարձությունների հետ կապված եզակի լուսանկարներ, տնտեսական կյանքի մասին վկայող վավերագրեր: Հատուկ տեղ էին հատկացվել Կապանի մելիքական տներին, գերդաստաններին, ընտանիքներին, հանրահայտ քաղաքական, ռազմական, հասարակական գործիչներին, մշակույթի բնագավառին: Հաշվի առնելով, որ նույն օրը Կապանում բացվել է Զանգեզուրի գոյապայքարի հերոս Պողոս Տեր-Դավթյանի կիսանդրին, 10 պաստառի վրա ներկայացվել էր «Պողոս Տեր-Դավթյանի ժամանակը» ցուցադրությունը: Ընդհանուր առմամբ ցուցադրվել էր շուրջ 550 լուսանկար, որի մեծ մասը՝ առաջին անգամ: Ներկա էին Սյունիքի մարզի համայնքապետերը, ԱԺ պատգամավորներ, մարզպետարանի ներկայացուցիչներ, «Русский дом в Ереване» նախագահը, գրաբարագետ, փիլիսոփա Ա. Քանանյանը, մշակույթի գործիչներ, մանկավարժներ, գրադարանավարներ, երիտասարդներ, ուսանողներ և այլք: Ցուցադրությունը հիմք կդառնա ապագա գրքի համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։