Ազգային գրադարանային շաբաթ-2022 Վիկտորինա «Նաիրյան խոսքի ավագ նահապետն ու Նաիրի երկրի խենթ սիրահարը»
Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում մանկական բաժնում տեղի ունեցավ խաղ- վիկտորինա «Նաիրյան խոսքի ավագ նահապետն ու Նաիրի երկրի խենթ սիրահարը» (Չարենց, Թումանյան) խորագրով։ Մասնակցում էին թիվ 13 և թիվ 6 հիմնական դպրոցների բարձր դասարանի աշակերտներ, որոնք կրում էին համապատասխանաբար «Նաիրի» և «Տիր» անվանումները։ Միջոցառման սկզբում թիմի անդամները հանդես եկան ողջույնի խոսքով և ասմունքով` միմյանց մաղթելով հաղթանակ և դիտարժան խաղ։ Երկու թիմերն էլ փայլեցին իրենց գիտելիքներով, պատրաստվածությամբ, արագ կողմնորոշվելու ունակությամբ։ Հարցերի պատասխանները ստուգվում էր վեբ կայքի quiz բաժնում տեղադրված վիկտորինայի միջոցով: Մեկ միավորի առավելությամբ հաջողություն արձանագրեց թիվ 13 հիմն. դպրոցի «Նաիրի» թիմը։