Սթիվ Ջոբս «Միշտ ծարավ ու մի քիչ խենթ»
Կյանքը վերջավոր է, և լավ է, որ այդպես է: Հինը, վերանալով, նորի համար տեղ է բացում: Ցավում եմ, որ պիտի ասեմ, բայց ժամանակը քիչ է: Մի՛ մոռացեք: Ուրիշի կյանքով ապրելու վրա ձեր ժամանակը մի՛ վատնեք: Անառարկելի համարվող դրույթների ծուղակը մի՛ ընկեք, սա նույնն է, թե ուրիշի մտքով ապրեք: Մի՛ թողեք, որ ուրիշների կարծիքը ձեր ներքին ձայնը խլացնի: Կարևորը`ձեր սրտին ու բնազդին հետևելու քաջություն ունեցեք: Չգիտեմ ոնց, բայց այս երկուսը հաստա՛տ գիտեն, թե ինչ կուզեք դառնալ: մնացածը երկրորդական է: Նա անկյունաքարային դեր ունեցավ մարդկության պատմության մեջ և սովորեցրեց մարդկանց, որ հնարավոր է ոչ միայն ստեղծել հզորագույն ընկերություն, այլև կատարյալ անկումից ու ձախողումից հետո ամեն ինչ սկսել զրոյից՝ ունենալով միայն համոզվածություն սեփական որոշումներում և ճիշտ կողմնորոշվելու կարողություն: