Նարեկ Մալյան «Սրտերի թագուհին»
«Սրտերի թագուհին» գրքում հեղինակը նոր տեսանկյունից ներկայացրել է արքայադուստր Դիանայի մահվան ու դրանից հետո եղած քարոզչական արշավը:
«1997 թվականին, երբ արքայադուստր Դիանան դժբախտ պատահարի պատճառով մահացավ, ես հանգստանում էի մի վայրում, որտեղ առանձնապես անելիք չկար: Իմ միակ զբաղմունքը հեռուստացույցն էր ու ես ամբողջ օրը ստիպված դիտում էի Դիանայի մահվան ու դրա հանգամանքների հետ կապված լուսաբանումը: Այդ ժամանակ չունեի բավականին գիտելիքներ, որ կարողանայի հասկանալ, թե ինչ է կատարվում: Բայց ես տեսնում էի անտեսանելի ձեռք, որը ուղղորդում էր ամեն ինչ, դասավորում և մատուցում այնպես, ինչպես պետք էր»,- նշում է գրքի հեղինակը
Նարեկ Մալյանը շեշտում է՝ այս գրքով փորձել է ընթերցողին ստիպել քննադատական հայացքով նայել իրադարձություններին:
«Ձեռագրից մինչև տպագիր գիրք դառնալը երկու տարի է տևել: Հանգամանքների բերումով հետևել եմ արքայադուստր Դիանայի մահվանը, դրա շուրջ իրականացվող լուսաբանմանը, մոտ 10 տարի: Սկզբում ուսումնասիրությունները հոդվածի տեսքով էր, հետո դարձավ դասախոսության նյութ, որը ռազմավարական PR առարկայի շրջանակում կարդացել եմ համալսարանում, ապա ծնվեց գիրքը»,- ասում է Նարեկ Մալյանը: