Շառլ և Աիդա Ազնավուրների գրքերը

Շառլ Ազնավուր «Քանի սիրտս բաբախում է»

Գիտե՞ք, որ Ազնավուրն իր Qui երգը գրել է Բուենոս-Աիրեսում, Hier Encore-ը՝ Մոսկվայում, Emmenez–moi-ն՝ Ճապոնիայից վերադառնալիս։ Ազնավուրն իրեն համարում է տարեց, բայց ոչ հնավանդ, գրում է անցյալի մասին, բայց այն քննում է առաջադիմական աշխարհայացքով։ Այս գրքում նա պատասխանում է իր անողոք քննադատների ու դեղին մամուլի մեղադրանքներին, պատմում, թե ինչպես ստացավ 2-րդ անձնագիրը եւ, ի վերջո, ինչու այդպես էլ թոշակի չի գնում։ Ազնավուրն իրեն հատուկ ոճով շարունակում է սրամտորեն, ինքնահեգնանքով եւ հումորով պատմել իր փորձի, ժամանակակից կյանքի մասին իր պատկերացումների, կյանքի, մահվան, սիրո եւ փողի մասին։

Շառլ Ազնավուր «Վերջին դուռը»

Ազնավուրի «Վերջին դուռը» գիրքը բաց երկխոսություն է ընթերցողների հետ, որովհետև նա շռայլորեն պատմում է իր կյանքի դասերի մասին, որոնցից ընթերցողները կարող են շատ բան սովորել։

«Վերջին դուռը» գրքում Ազնավուրը պատմում է, թե ինչպես է քվեարկել ընտրություններում, արձագանքել իր մահվան մասին կեղծ լուրերին, ծանոթացել իր «կեղծ» ազգականների հետ, առաջին անգամ նստել նախագահական օդանավ ու աշխատել դեսպանի պաշտոնում։

Եվ վերջապես հենց այս գրքում առաջին ու վերջին անգամ պատասխանում է հարցին. «Դուք Ձեզ ավելի շատ ֆրանսիացի՞ եք զգում, թե՞ հայ»։

Շառլ Ազնավուր «Դարի երգիչը»

Գրքում ամփոփված են Շառլ Ազնավուրի երգ-բանաստեղծությունների երեք թարգմանիչների` Աբրահամ Ալիքյանի, Սամվել Գասպարյանի և Պերճ Թյուրաբյանի թարգմանությունները, որոնք ուղեկցվում են ֆրանսերեն տեքստերով: Ժողովածուն բացվում է տաղանդաշատ գրող և թարգմանիչ Կարպիս Սուրենյանի` գուցե մեր ժամանակի համար գրված փայլուն էսսեով, որտեղ նա, դեռևս անցյալ դարի հեռավոր 60-ականներին, կարծես տեսնում էր այսօրվա Ազնավուրին:

Աիդա Ազնավուր «Ափարիկս»

Արևմտահայ ընտանիքներում զավակներն «ափարիկ» կոչում էին կրտսեր եղբայրներին: Այդպես է Աիդա Ազնավուր-Կառվարենցը կոչել Շառլին ու այնքան է սիրել, որ ամբողջ կյանքում նախանձախնդրությամբ հավաքել պահպանել է նրա երգերի ձայնագրումները, լուսանկարները, որմնազդրերը, նամակները, ընտանեկան տարբեր մանրուքներ, որոնք ժամանակի ընթացքում մասունք են դարձել: Ապա, հենվելով այդ ամենի ու իր բացառիկ հիշողության վրա, («Աիդան իմ հիշողությունն է» խոստավաճում է Շառչը) գրի է առել Արևելահայաստանից ու Արեմտահայաստանից սերած, ցեղասպանության, բռնահանման արհավիրքներով Փարիզ հասած, հայ ժողովրդին համաշխարհային փառք, համբավ բերած իրենց գերդաստանի պատմությունը, որն անտարբեր չի կարող թողնել ոչ մի ընթերցողի:

Ազնավուրը, սակայն, իր ընտանիքի համար նախևառաջ եղել է զավակ, հայր, իսկ ավագ քրոջ համար՝ պարզապես «ափարիկ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։