Բորիս Վիան «Օրերի փրփուրը»

Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող սույն վեպը ֆրանսիական գրականության ամենաինքնատիպ երևույթներից մեկի՝ Բորիս Վիանի (1920-1959) գլուխգործոցն է, որը մեծ աղմուկ հանեց ժամանակի գրական մամուլում: Չնայած հեղինակի որդեգրած զավեշտախառն ու աշխույժ պատմելաոճին՝ այս ստեղծագործության մասին արտահայտվողները միաբերան պնդում են, որ «Օրերի փրփուրը» բոլոր ժամանակներում գրված սիրավեպերից ամենահուզիչն է ու հոգեցունցը:

Պարտադիր միայն երկու բան կա մեկը սերն է՝ իր բոլոր դրսևորումներով, գեղեցիկ աղջիկների հետ, և Նոր Օռլեանի կամ Դյուկ Էլինգթոնի երաժշտությունը։

  Բորիս Վիանի  «Օրերի փրփուրը» վեպը կարդալու և հանկարծակիի չգալու համար պետք է փոքր-ինչ պատկերացում ունենալ պատաֆիզիակայի մասին։ Ի՞նչ է պատաֆիզիկան, տերմին, որը ես առաջին անգամ լսեցի և որին ծանոթացա միայն Վիանի վեպը կարդալիս։

Պատաֆիզիկան գիտություն է երևակայական լուծումների մասին, որոնք խորհրդանշական կերպով հատկացվելու պես վերագրվում են իրենց երևակայական հնարավորության մեջ նկարագրվող առարկաների հատկանիշների տարբերակիչ գծերին։

Վեպում բոլոր հերոսներին կործանման է հասցնում այն, ինչը նրանք ամենից շատն էին սիրում։ Կոլենին իր կնոջ՝ Քլոեի հիվանդությունը, Շիկին իր կուռք Ժան-Սոլ Պարտրը, Շիկի ընկերուհի Ալիզին՝ Շիկը, քանի որ վերջինս սիրում և ժամանակ էր հատկացնում միայն Պարտրին, իսկ Ալիզի սերը մնում էր անպատասխան։ Շիկի օրինակով հեղինակը ցույց է տալիս, թե որքան կործանարար կարող է լինել ցանկացած մոլուցք, և պարտադիր չէ, որ դա լինի ալկոհոլ, թմրանյութեր կամ խաղամոլություն։

Հերոսին այս ամենը քիչ էր, քանի որ չկար ամենագլխավորը՝ սերը։ Եվ եթե սերը համարում են ամենափրկիչ, ապա Վիանը վեպում այն ներկայացվում է ամենակործան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։