Մարկ Լևի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը»

«Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդություն» վեպը, որը լույս է տեսել 2011 թ․ ֆրանսիացի հայտնի ժամանակակից գրող՝ Մարկ Լևիի հայերեն թարգմանված առաջին ստեղծագործությունն է: Հեղինակն իրեն հատուկ ռոմանտիկ ոճով հյուսում է մի գեղեցիկ, հուզիչ սիրո պատմություն: Գիրքը մի աղջկա՝ Օծանագործ Ալիսի մասին է, ով ապրում է մենակ և զբաղվում է օծանելիքների նոր բույրերի հայտնագործումով։ Չնայած նրան, որ Ալիսը շրջապատված է ընկերներով, միայնության զգացողությունը ճնշում է նրան։ Ծննդյան տոների ընթացքում տոնավաճառում Ալիսը հանդիպում է մի շրջիկ պայծառատես կնոջ։ Վերջինս ասում է, որ իր կյանքի ամենակարևոր տղամարդը վայրկյաններ առաջ անցել է նրա ետևից: Սակայն նրան հանդիպելու համար Ալիսը պետք է ճանապարհորդի և հանդիպի վեց անձնավորության, որոնք էլ կառաջնորդեն Ալիսին դեպի իր ճակատագիրը։ Վերջում ավելացնում է, որ Ալիսի կյանքի անսպասելի շրջադարձը տեղի կունենա Ստամբուլում։ «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» վեպ է ինքնաճանաչման փնտրտուքի մասին, մի պատմություն, որ կա մեզանից յուրաքանչյուրի մեջ, այն մասին, ինչ պարզապես մեր ծնողները, մեր դաստիարակությունը կամ մեր կյանքը դեռևս չեն բացահայտել։

4 thoughts on “Մարկ Լևի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը»

  • 18.07.2023 at 22:16
    Permalink

    Ուզում եմ ձեռք բերել pdf տարբերակով գրքեր, և զարգացնեմ գիտելիքներս♥️

    Reply
    • 19.07.2023 at 11:43
      Permalink

      Բարև Ձեզ ի՞նչ գիրք եք ուզում։ Գրեք հեղինակ և վերնագիր։ Մենք կայքում ունենք մի քանի pdf գրքեր:

      Reply
  • 18.03.2024 at 13:25
    Permalink

    Մարի Լևի
    <>, այս գիրքն եմ ցանկանում կարդալ, ունե՞ք pdf տարբերակը։

    Reply
    • 21.03.2024 at 10:41
      Permalink

      Բարև Ձեզ, pdf տարբերակը չունենք։

      Reply

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։