Ցերեկույթ՝ նվիրված Արամ Խաչատրյանին
«…Ես հայ եմ, եղել եմ, կամ ու կլինեմ հայ, և իմ ստեղծագործությունը, իմ ամբողջ գործունեությունը ամենից առաջ պատկանում է իմ հարազատ ժողովրդին և իմ հայրենիքին` Հայաստանին…»– Արամ Խաչատրյան
Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված 20-րդ դարի կոմպոզիտոր, դիրիժոր, հայկական առաջին բալետի հեղինակ Արամ Խաչատրյանին։ Միջոցառման մասնակիցն ու հյուրն էր «Нотларик. Музыкальный букварик» գրքի համահեղինակ, պրոֆեսոր Սամսոն Արզումանյանը, ով ներկայացրեց հատվածներ իր իսկ հեղինակած գրքից։ Միջոցառման ներկաները մեկ անգամ ևս ունկնդրեցին մեր մեծերի թողած հարուստ մշակութային ժառանգությունը։