Բաղիշ Հովսեփյան «Սերմնացանները չվերադարձան»
Բաղիշ Հովսեփյանի «Սերմնացանները չվերադարձան» վեպը Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված լավագույն ստեղծագործություններից է: Հեղինակն առաջիններից էր հայ գրականության մեջ, որ զինվոր և պատերազմ առնչության մեջ մարդուն ներկայացնում էր իր բնական, հարազատ տարերքի մեջ:
Ահեղ լռություն է ճամփաներում, Սերմնացանները չդարձան տուն: Գ. Սարյան
Մեջբերումներ գրքից…
«Մերոնք գրոհեցին:
-Քանի՞ հոգի են ձերոնք:
-Վաշտ է:
-Վաշտով բան չի լինի: Պետք է բանակները գրոհեն, ամբողջ երկիրը գրոհի: Թե չէ, մեկ-երկու վաշտ ի՞նչ կարող է անել»:
«Այդ օրն էլ կգա, լսեցի՞ր, Այդ օրն էլ կգա»:
-Իհարկե, կգա: Նահանջը դեռ պարտություն չէ»:
«Դրսում խաղաղ է, և հանկարծ այդ խաղաղության մեջ որոտում է Կատյուշան ՝ ամենամեծ ագրիգատորն ու պրոպագանդիստը» :