Ընթերցանության մարաթոն Ռ.Ջ. Պալացիոյի «Հրաշքը»
Հայաստանյան վեցերորդ ընթերցանության մարաթոնը այս տարի տեղի կունենա ապրիլի 9-ին, որին մասնակցելու է նաև Սյունիքի մարզային գրադարանը : Այդ օրը միասին առցանց կարդալու ենք ամերիկացի գրող Ռ.Ջ. Պալացիոյի «Հրաշքը» գիրքը:
Մարաթոնի նպատակն է ապահովել Հայաստանում գրադարանների հզորացումը, կարևորել՝ գիրքն ու ընթերցանությունը:
Օգյուստ Փուլմանը` տասնամյա մի տղա է, որը ծնվել է դեմքի թերություններով, որոնց պատճառով մինչ 10 տարեկանը դպրոց չի հաճախել։ Նա նոր-նոր ընդունվելու է Բիչերի դպրոց, որպես հինգերորդ դասարանի աշակերտ։ Բանն այն է, որ Օգին սովորական երեխա է՝ արտասովոր դեմքով։ Բայց կարո՞ղ է արդյոք նա համոզել իր նոր դասընկերներին, որ չնայած արտաքինին, ինքն էլ նրանց պես սովորական երեխա է։
Մեջբերումներ գրքից
. Եթե կա ընտրություն` լինել ճիշտ կամ լինել բարի, ընտրիր բարին:
. Ճակատագիրը ժպտում է խիզախներին:
. Թեպետ բարի խոսքերի գինը մեծ չէ, բայց նրանց արած գործն է մեծ։
. Քո գործերը քո հուշարձաններն են:
. Բավական չէ լինել ընկերական: Հարկավոր է ընկեր լինել:
. Գնա օրվա հետևից և ձգտիր արևին:
. Եթե կյանքում իրոք ինչ-որ բան ես ուզում, պետք է աշխատես: