Նիկոս Կազանձակիս «Վերջին փորձություն»
Առաջին բնագրային հրատարակությամբ 1955 –ին լույս տեսած «Վերջին փորձությունը», որ գլուխգործոցի համարում ունի, հույն խոշորագույն գրող Նիկոս Կազանձակիսի ամենաճանաչված վեպերից է: Հիսուս Քրիստոսի ավետարանական կյանքի այս վիճահարույց մեկնությունը ինչպես դրվատանքի, այնպես էլ դատապարտման առարկա է դարձել: Գրքի արգելումը Վատիկանի կողմից և Մարտին Սկորսեզեի նույնքան վիճահարույց կինոտարբերակը (1988) վեպին վերջնականապես համաշխարհային համբավ բերեցին:
Երիտասարդ տարիքից իմ հիմնական մտատանջությունը, որից բխել են իմ բոլոր ուրախություններն ու բոլոր դառնությունները՝ հոգու և մարմնի անդադար, անողոք պայքարն է:
Անհանգստությունս մեծ էր, սիրում էի իմ մարմինն ու չէի ուզում կորչեր, սիրում էի իմ հոգին ու չէի ուզում նվաստանար. Մաքառում էի, որ հաշտեցնեմ այս երկու հակադիր աշխարհաստեղծ ուժերին, որ թշնամի չզգային իրար, այլ գործակից, ու գոհ լինեին ներդաշնակությունից, որ ես էլ նրանց հետ գոհանայի: