Պաուլու Կոելիո «Ալքիմիկոսը»
► Եթե դու ինչ-որ բան ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը:
► Պարանը, որքան էլ երկար՝ ավարտվում է:
► Մենք այս կամ այն ճշմարտությունն ընդունում ենք լոկ այն ժամանակ, երբ սկզբում ամբողջ հոգով այն վանում ենք, չարժե խույս տալ սեփական ճակատագրից, միևնույնն է չես փախչի, Աստված խստապահանջ է, բայց նաև նրա գութն է անսահման:
► Կյանքն էլ հենց նրանով է հետաքրքիր, որ երազները կարող են իրականություն դառնալ:
► Վախենում եմ, որ եթե երազանքս իրականություն դառնա, ապրելն այլևս կկորցնի իր իմաստը:
► Բոլորը չէ, որ միանման են երազում ու երազներ տեսնում:
► Հիշի՛ր, միշտ պետք է ճշգրիտ իմանալ, թե ինչ ես ուզում կյանքից, և այդ ժամանակ ցանկությունդ կիրականանա:
► Մարդը միշտ գեղեցիկի հակում ունի:
► Որքան մոտենում ես քո երազանքին, այնքան ավելի զորավոր է դառնում Սեփական Առասպելը (ճակատագիրը) որպես գոյության իմաստ:
► «Նախազգացողություն»՝ դա ոգու արագ միաձուլումն է կյանքի տիեզերական ընթացքին, ուր բոլորի ճակատագրերը կապված են իրար: Մենք կոչված ենք իմանալու ամեն ինչ, քանզի ամեն ինչ արդեն ԳՐՎԱԾ Է:
► Գիրքը բացելուն պես միշտ նրա մեջ մի հետաքրքիր բան կգտնես:
► Պետք չէ վախենալ անհայտից, քանի որ ամեն ոք ընդունակ է ձեռք բերելու այն, ինչ ուզում է, ստանալ այն, ինչի կարիքն ունի: Մենք բոլորս վախենում ենք կորցնել մեր ունեցածը՝ լինի մեր հարազատը թե մեր կյանքը: Բայց այդ վախն անցնում է, հենց հասկանում ենք, որ ամեն ինչ՝ և՛ մեր ճակատագիրը, և՛ աշխարհի պատմությունը ՄԻ ՁԵՌՔՈՎ Է ԳՐՎԱԾ: