Պաուլու Կոելյու «Լրտեսը»

Մեջբերումներ գրքից.

  • Սովորիր ուրախությամբ ընդունել ճակատագիրդ, ինչպիսին էլ որ լինի: Երբ ծաղիկներն աճում են, ցուցադրում են իրենց գեղեցկությունն ու գնահատվում բոլորի կողմից, ապա մեռնում են և թողնում իրենց սերմերը, որպեսզի մյուսները շարունակեն Աստծու գործը:
  • Ծաղիկները սովորեցնում են մեզ, որ ոչինչ հավերժ չէ, ո՛չ գեղեցկությունը, ո՛չ թոշնելը, քանի որ նոր սերմեր են տալիս։ Հիշի՛ր դա, երբ ուրախություն, տխրություն կամ ցավ ապրես։ Ամեն ինչ անցնում է, ծերանում, մեռնում և վերածնվում։ 
  • Այս պահին նայում եմ կյանքիս և հասկանում, որ հիշողությունը գետ է, որ միշտ դեպի ետ է հոսում:
  • Ափսոս, որ այն ինչ կատարվում է այսօր, կատարվել է նաև երեկ և կկատարվի վաղը և այդպես կշարունակվի մինչև ժամանակների ավարտը կամ մինչև այն օրը, երբ մարդը կհասկանա, որ ինքը ոչ միայն այն է, ինչ մտածում է, այլ հատկապես այն, ինչ զգում է: Մարմինը շուտ է հոգնում, իսկ հոգին միշտ ազատ է և կօգնի մի օր դուրս գալ ամեն սերնդի հետ միևնույն սխալները գործելու այս դժոխային շրջապտույտից: Թեպետ մտքերը միշտ նույնն են մնում, կա մի բան, որ ավելի ուժեղ է, և դա կոչվում է Սեր: Որովհետև երբ իսկապես սիրում ենք, ավելի լավ ենք ճանաչում ուրիշներին և ինքներս մեզ:
  • Աշխարհն իսկապես անհետաքրքիր կլիներ, եթե երեխաներն իրար հետևից չվազվզեին:
  • Բոլոր պատերազմներն էլ ավարտվում են, շատերը մեռածների հաշվին օգուտ են քաղում, իսկ մենք շարունակում ենք ճամփորդել, փորձում ենք հեռու մնալ բախումներից,բայց դրանք միշտ հետապնդում են մեզ:
  • Վաղն այլևս վաղը չէր լինելու, իսկ ներկան այլևս ներկան չէր, այլ անդունդ, որ փորում էի ամեն քայլիս հետ:
  • Մեր կյանքը ծրագրված է՝ իր բոլոր մանրուքներով հանդերձ՝ ծնվել, սովորել, համալսարան ընդունվել՝ ամուսին գտնելու նպատակով, ամուսնանալ, երեխաներ ունենալ, կյանքի վերջին օրերն անցկացնել մայթեզրին դրված աթոռին, նայել անցորդներին՝ ձևացնելով՝ իբր այս կյանքից շատ բան ենք հասկանում ու չկարողանալով լռեցնել սրտի ձայնը, որ ասում է՝ «Կարող էիր ուրիշ բան փորձել:
  • Երազանքի գինը միշտ բարձր է:
  • Հասկացեք, թե ինչ եք ուզում, և աշխատեք շատ ավելի հեռուն գնալ, քան կարող եք: Կատարելագործեք ձեր պարը, շատ մարզվեք և նշաձողն այնքան բարձր դրեք, որ դժվար լինի հասնել: Դա է արվեստագետի առաքելությունը՝ անցնել սեփական սահմաններից այն կողմ: Այն արվեստագետը, որը ձգտում է քչի ու ի վերջո հասնում, ձախողվում է կյանքում:
  • Երբ չգիտենք, թե կյանքը մեզ ուր է տանում, երբեք չենք մոլորվում:
  • Սեր կոչվող այդ անբացատրելի ու վտանգավոր երևույթը սրբում-տանում է քեզ Երկրի երեսից ու քո փոխարեն թողնում է այն, ինչ սիրելիդ է ուզում, որ լինես:
  • Մարդիկ ասում են՝  կյանքն այնքան էլ բարդ չէ: Կյանքը շատ բարդ է:
  • Ոչ ոք չի մտածում, թե ինչ է կատարվում մյուսի հետ:
  • Միայն սերը կարող է իմաստավորել այն, ինչն իմաստ չունի: Բայց ես այդ սերը չունեմ: Այնպես որ, ապրելն այլևս անիմաստ է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։