Ամանորյա տիկնիկային ներկայացում «Կախարդական ժպիտ»
Սյունիքի մարզային գրադարանի մանկական բաժնում տեղի ունեցավ «Կախարդական ժպիտ» ամանորյա տիկնիկային ներկայացում՝ գրադարանավարների և ակտիվ ընթերցող Անգելինայի մասնակցությամբ։ Ներկայացման հիմքում բարձր արժեքներ էին՝ ընկերասիրություն, նպատակասլացություն, ընկերոջը օգնության ձեռք մեկնելու անհետաձգելի անհրաժեշտություն։ Նպատակը մեկն էր. ներկայացման միջոցով հեքիաթն ավելի մոտ, հասանելի, մատչելի դարձնել երեխաներին, ինչպես նաև՝ ընկերություն , հոգատարություն և կարեկցանք սերմանել։ Երեխաներին անմոռանալի րոպեներ ու տպավորություններ պարգևելու գրադարանավարների նպատակը լիովին արդարացվեց։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: