Ի՞նչ էր նշանակում աշխարհիկությունը ԽՍՀՄ-ում և Թուրքիայում՝ «աշխարհիկ» վարչարարները. ԱՆԻ-ի քննարկումը Կապանում` Սյունիքի մարզային գրադարանում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2022թ օգոստոսի 24-ի երեկոյան Կապանում՝ Սյունիքի մարզային գրադարանի հյուրընկալ հարկի տակ, «Տավերս» մշակութային հասարակական կազմակերպության օժանդակությամբ անցկացրեց իր ամենամսյա հերթական քննարկումը, որը կրում էր «Ի՞նչ էր նշանակում աշխարհիկությունը ԽՍՀՄ-ում և Թուրքիայում. «աշխարհիկ» վարչարարները» խորագիրը:

Քննարկման բանախոսներն էին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Ձեռնարկին ներկա էին ավելի քան 40 հոգի: Մեկ ժամ տևած քննարկմանը հետևեց հարց-պատասխան և թեյի հյուրասիրություն:

Քննարկմանը ներկա էին ՀԿ-ների ներկայացուցիչներ, պատմաբաններ, ուսուցիչներ,գրադարանավարներ, ստեղծագործողներ, լրագրողներ և այլք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։