Մասնագիտությունը՝ գրադարանավար Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օր
Մեր ընթերցողները ստանձնել են այս գեղեցիկ, հաճելի, պատասխանատու և ստեղծարար դերը և ներկայանում են որպես գրադարանավարներ
Գրադարանավարի աշխատանքը գեղեցիկ է և հաճելի, պատասխանատու, ստեղծարար և նորարար…Գեղեցիկ և հաճելի՝ որովհետև շփվելով երեխաների, երիտասարդների, մեծահասակների հետ յուրաքանչյուրից սովորելու բան է ունենում, կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ և բացահայտում նոր աշխարհներ։ Պատասխանատու՝ քանզի երեխայի կրթության և դաստիարակության հարցում գրադարանավարն էլ ունի իր ներդրումը: Ստեղծարար՝ քանզի անհարաժեշտ է միշտ նորն ու ժամանակակիցը մատուցել մատաղ սերնդին և նորարարությամբ նրանց բերել գրադարան՝ գրքերի անեզր աշխարհ:Լինել գրադարանավար՝ նշանակում է ծառայել բանիմաց հասարակությանը: