«Մեր մանկության մոլորակը» 1-ը հունիսի

Սյունիքի մարզային գրադարանի մանկական բաժնում կազմակերպվեց տոնական միջոցառում, որը նպատակ ուներ կրկին արժևորելու երեխաների իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը, նրանց ապահով և բարեկեցիկ, խաղաղ ու անվտանգ մանկություն պարգևելու կարևորությունը։ Ստեղծվեց անկաշկանդ հաղորդակցվելու հարթակ, որի միջոցով էլ իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան ՍՄԳ գրադարանավարների երեխաներն ու թոռնիկները, ովքեր էլ ապացուցեցին, որ յուրահատուկ են իրենց կարողություններով և հնարավորություններով։ Միջոցառման գերնպատակն էր օրը դարձնել գունագեղ, հիշվող, լի անակնկալներով։ Երեխաներին ողջունելու եկավ խաղավար Լիլիթը, ում միջնորդությամբ էլ կազմակերպվեցին տարատեսակ խաղեր և պարեր։ Երեխաներին լավագույն նվեր դարձավ մանկական բաժնում նոր «Մեր մանկության մոլորակը» անկյան ստեղծումը, որտեղ երեխաները միջոցառման ավարտին մեծ սիրով և հաճույքով դիտեցին «Գտնված երազ» մուլտֆիլմը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։